484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները կայացել են և ծառայում են իրենց նպատակին. ՀՀ պաշտպանության նախարար
11:56
30 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները կայացել են և ծառայում են իրենց նպատակին, հինգշաբթի ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կազմավորման 15-ամյակին նվիրված շքերթի ընթացքում:

«Մեր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները զբաղեցնում են գրեթե բոլոր պաշտոնները բանակում: Անցած տարիներն ապացուցեցին, որ ռազմաուսումնական հաստատությունները սպայերի արժանի նոր սերունդ են պատրաաստել, ովքեր շարունակում են հայրենքի պաշտպանության գործն ու տիրապետում են ժամանակակից ռազմական գործին», - ասաց նախարարը:

«Օհանյանը նշեց, որ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի ստեղծումը աստեղային ժամ էր հայկական Զինված ուժերի և հայոց պետության համար, «երբ կադրային զինվորականության փորձը եկավ միաձուլվելու կամավորական ջոկատների նվիրումին»:

Նրա խոսքերով՝ ՀՀ ԶՈւ-ի պարբերական համալրումը պահանջում է նոր սպայական սերնդի ձևավորում՝ «պետության պաշտպանության գործն շարունակելու և հայկական բանակի շարունակական մարտունակությունն ապահովելու համար»:

Ռազմական ինստիտուտի հիմնադրման օրը ընդունված է համարել 1994 թ.-ի հունիսի 24-ը: Հենց այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը: Ռազմական ինստիտուտի կառուցվածքում գործում են 10 գիտական ամբիոններ` որոնցից 6-ը ռազմամասնագիտական, 4-ը` հասարակագիտական:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։