480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահները նոր ձևաչափով ավելի մեծ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իշխանությունների հետ շփումներին. փորձագետ
15:15
29 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նորացված ձևաչափով ավելի մեծ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իշխանութոյւնների հետ շփումներին, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Սպասվում է, որ մինչև 2009 թ.-ի վերջը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Մեթյու Բրայզային կփոխարինի մել այլ դիվանագետ: Պաշտոնը լքելու իր մտադրության մասին հայտարարել է նաև ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Համանախագահներն արդեն նոր ձևաչափով մեծ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իշխանությունների հետ շփումներին, հնարավոր բոլոր միջոցներով կցուցադրեն, որ Ղարաբաղը տեղյակ է բանակցային ողջ գործընթացին և նրանց հետ զուգահեռ բանակցություններ են ընթանում մինչև այն պահը, երբ Ստեփանակերտը կնստի բանակցությունների սեղանի շուրջ», - ասաց Բեքարյանը:

Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու ժամկետները կախված կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան թարմացված սկզբունքների բովանդակությունից:

«Կարծում եմ, որ սկսզբի համար համանախագահները կընտրեն որևէ միջանկյալ դրույթ, բացառված չէ նույնիսկ, որ Ղարաբաղը ոչ միանգամից կհայտնվի բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ավելի ուշ Ղարաբաղի դերը միանգամից կտրուկ կբարձրանա», - կարծում է Բեքարյանը:

Միաժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավարը նշեց, որ մոտակա ամիսներին կողմերը կդառնան այլ փոփոխությունների ականատեսը, մասնավորապես, ԵՄ կառույցները՝ ի դեմս Եվրահանձնաժողովի պատվիրակության, ակտիվ աշխատանք կսկսեն Ղարաբաղի հետ:

Բեքարյանը հույս հայտնեց, որ Ղարաբաղ այցելելու մտադրություն ունեցող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ում մշտապես ինչ-ինչ հանգամանքներ էին խանգարում, կկարողանա վերջապես ենթադրաբար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հասնել Ստեփանակերտ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։