486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քրեական հետախուզության աշխատակիցները վրացի գործընկերներին են հանձնել երկու «օրենքով գողերի»
13:41
28 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քրեական հետախուզության աշխատակիցները երկու վրացի «օրենքով գողերի»՝ 33-ամյա Լաշա Ջելաձեին և 30-ամյա Ռևի Դարախվելիձեին, ովքեր հայտնաբերվել էին Հայաստանում, հանձնել են Վրաստանի իրավապահ մարմիններին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանում են հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված Լաշա Ջելաձեն` «Լաշա Սամտրեցկի» մականունով և Ռևի Դարախվելիձեն` «Ռևի» մականունով, որոնք տարբեր երկրներից արտաքսվելուց հետո անօրինական ճանապարհով մուտք գործել և ապօրինի բնակություն էին հաստատել Հայաստանում», - ասվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում Լաշա Ջելաձեն և հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված, Գորիս քաղաքի բնակիչ, «Արտեմ» մականունով Արտեմ Դինունցը հայտնաբերվեցին: Ընդ որում Դինունցի մոտից առգրավվեց մոտ 1 գ ափիոն:

«Պարզվել է, որ Լաշա Ջելաձեն յոթ տարի ազատազրկումից հետո Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Հանրապետության դեսպանատնից ստացել էր Շոթա Ռամինաշվիլիի անվամբ կեղծ տվյալներով վերադարձի վկայական և արտաքսվել Վրաստան, սակայն հունիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան», - նշեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ Ռևի Դարախվելիձեն, որին արտաքսել էին Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրանիայից և Թուրքիայից, ապրիլի 23-ին Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել և առանց հաշվառման` ընտանիքի հետ, ապօրինի բնակություն էր հաստատել Հայաստանում:

«Լաշա Ջելաձեն և Ռևի Դարախվելիձեն հանձնվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։