482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն 2009-ում
15:38
27 Հուլիսի 2009

Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում, ասվում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքում տեղադրած հաղորդագրությունում։  

Բրոնզե մեդալ մինչև 73 կգ քաշային կարգում նվաճեց չարենցավանցի ձյուդոիստ Մհեր Թավաքալյանը։ Իսկ վանաձորցի ձյուդոիստ Գարիկ Հարությունյանը արծաթ նվաճեց մինչև 50 կգ քաշային կարգում։

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն 2009-ում Հայաստանը ներկայացնող 20 մարզիկները հանդես են գալիս վեց մարզաձևերում՝ ձյուդո, թեթև աթլետիկա, հեծանվասպորտ, թենիս, լող և սպորտային մարմնամարզություն։

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոները (ԵՊՕՓ) համալիր մրցումներ են, որոնք անցկացվում են Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանու ներքո «Եվրոպայի օլիմպիական կոմիտեներ» (ԵՕԿ) ասոցիացիայի կողմից բոլոր եվրոպական երկրների մասնակցությամբ։ Մրցումներն անցկացվում են յուրաքանչյուր կենտ տարի ըստ ձմեռային և ամառային օլիմպիական մարզաձևերի և կանոնակարգվում է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին ԵՕԿ Գլխավոր ասամբլեայի կողմից հավանության արժանացած ԵՊՕՓ Խարտիայի կողմից։ Մասնակիցների տարիքը, նկատի ունենալով մարզաձևը, կազմում է 13-17 տարեկան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։