484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը զարգացման ծրագրով 2010-2015 թթ.-ին Հայաստանին 72 միլիոն դոլար կհատկացնի
15:15
27 Հուլիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը ուրբաթ ստորագրել են 2010-2015 թթ.-ին Հայաստանի զարգացման աջակցության ծրագիրը՝ 72 միլիոն դոլար արժողությամբ:

«ՄԱԿ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից, և այժմ երկրի տարբեր ոլորտներում գործում են այդ կազմակերպության 14 գործակալություններ, հիմնադրամներ և ծրագրեր: Այսօր ստորագրված ծրագիրն ամբողջովին ներդաշնակ է երկրի կառավարության կողմից իրագործվող միջոցառումների բովանդակությանն ու տրամաբանությանը», - ասել է վարչապետը:

Ինչպես հայտարարել է Սարգսյանը, նոր ծրագրի հիմնական ուղղությունները կդառնան՝ Հայաստանի կայուն զարգացմանն աջակցելը, ինչին կուղղվի տրամադրվող միջոցների ընդհանուր թվի 33 տոկոսը, հիմնական սոցիալական հնարավորություններին հավասար հասանելիության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, բնապահպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտի ծրագրերը:

«Չափազանց կարևոր է, որ ՄԱԿ-ի ծրագրերը լուրջ ուշադրություն են հատկացնում Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացմանը, մարզերում ժողովրդավարական ինստիտուտների տարածմանը: Համայնքային զարգացման ծրագրերը էական նշանակություն ունեն նաև 2010-2015 թթ.-ի ծրագրի շրջանակներում», - ասել է Սարգսյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը էականորեն կաջակցի Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը:

Վիդալն իր հերթին նշել է, որ ստորագրված փաստաթուղթը երկրում գործող բոլոր 14 կառույցների և կազմակերպությունների գործունեության միասնական ծրագիր է,  որոնցից յուրաքանչյուրն իրագործելու է սեփական նախագծերը՝ ստորագրված 2010-2015 թթ.-ի ծրագրի շրջանակներում:

Վիդալի խոսքերով՝ ծրագրի հիմնական ուղղություններն են, մասնավորապես, կայուն աճի ապահովումը, տնտեսական հնարավորությունների հասանելիությունը, երկրի մարզերի միջև բևեռացման մեղմացումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության մակարդակի կրճատումը:

Բացի այդ ծրագիրը նպատակաուղղված է ժողովրդավարական կառավարման համակարգի, մարդու իրավունքների ապահովմանը, կառուպցիայի դեմ պայքարին, կայուն զարգացմանն ու շրջական միջավայրի պահպանմանը, ինչպես նաև աղետների ռիսկերի կանխարգելման ազգային համակարգի ազգային հնարավորությունների կատարելագործմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: