478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շինարարության ընթացքին
17:54
24 Հուլիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ ծանոթացել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման և ժամանման համալիրի շինարարության ընթացքին:

«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման և ժամանման նոր համալիրի շինարարության մեջ արված ներդրումները կկազմեն 160 միլիոն ԱՄՆ դոլար: Շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թ.-ի սկզբին և, ծրագրերի համաձայն, շենքը շահագործման կհանձնվի 2011 թ.-ի վերջին:

ՀՀ նախագահը ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքի, նոր շենքի համալրման ծրագրերի հետ, ինչպես նաև նայել է ապագա համալիրի գծագրերն ու մակետները:

Նախագահը շրջեց նաև արդեն շահագործվող մեկնման և ժամանման սրահներում, ծանոթացավ նոր ներդրված տեխնիկական և ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպմանը:

ՀՀ նախագահը հատուկ ուշադրություն դարձրեց Duty Free խանութներին, որտեղ նրան ներկայացրեցին ապրանքների տեսականին, գներն ու սպասարկումը:

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը, ՀՀ նախագահը կարևորել է Duty Free խանութներում հայկական արտադրանքի ներկայացվածությունը, ընդ որում՝ ողջ ծավալով, որը կարող է հետաքրքրել պոտենցիալ գնորդներին:

Duty Free խանութով շրջելիս ՀՀ նախագահը փորձեց «Arcolad» հայկական շոկոլադե ֆաբրիկայի կոնֆետները, մասնավորապես՝ սալորը շոկոլադի մեջ:

Զվարթնոցի նոր հասարակական համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի 34 հազար քառակուսի մետր, որտեղ կտեղակայվեն ուղևորների գրանցման բաժանմունքները, խանութներն ու ռեստորանները, ինչպես նաև ժամանման նոր մեծ սրահը՝ դիմավորողների համար նախատեսված սրահով: Նոր շենքի տարածքում կգործի 20 հազար քակառուսի մետր մակերես ունեցող երկհարկանի կայանատեղի՝ մինչև 600 ավտոմեքենա տեղավորելու հնարավորությամբ:

Ժամանման և մեկնման սրահի շինարարական աշխատանքների նախորդ՝ 2004-2007 թթ. փուլին ուղղվել էր 84 միլիոն դոլարի ներդրում:

«Արմենիա-միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն, որը Հայկական կառավարությունը տրամարդրել էր 2001թ.-ին։

Ընկերության սեփականատերն է Նյու-Յորքի հոլդինգային ընկերությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: