478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում զգալիորեն կրճատվել է երիտասարդ գիտնականների թիվը. Գիտության պետական կոմիտե
17:21
24 Հուլիսի 2009

Հայաստանում այսօր զգալիորեն  կրճատվել է 30-40 տարեկան երիտասարդ գիտնականների թիվը, կարծում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Հայաստանում այսօր զգալիորեն կրճատվել է 30-40 տարեկան երիտասարդ գիտնականների թիվը, որը գիտնականի համար ամենակարևոր տարիքն է սեփական ներուժը բացահայտելու տեսակետից», - ուրբաթ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում այսօր գիտության թեկնածուի միջին տարիքը 57-ն է, գիտության դոկտորներինը՝ 61-62: Միաժամանակ պետական կոմիտեի նախագահը նշեց, որ գիտնականների տարիքը կարող է տատանվել է՝ կախված գիտական ոլորտներից:

«Օրինակ՝ ագրարային ոլորտում Հայաստանում այսօր գիտությունների դոկտորների միջին տարիքը 73-ն է», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ այս կապակցությամբ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի Հայաստանում գիտությունը գրավիչ դարձնելու համար՝ զսպելով Հայաստանից գիտական ներուժի արտահոսքը:

Հարությունյանը կարծում է, որ, օրինակ, կառավարությունը պետք է արտոնյալ վարկեր տրամադրի երիտասարդ մասանգետներին՝ բնակարան ձեռք բերելու համար, քանի որ նրանցից շատերը բնակարան չունենալու պատճառով հեռանում են երկրից:

Խոսելով Գիտության պետական կոմիտեի կողմից մշակվող Հայաստանի Գիտական ոլորտի զարգացման 2010-2020 թթ. ռազմավարության մասին՝ Հարությունյանը նշեց, որ ռազմավարության շրջանակներում նախատեսվում է մինչև 30 տարեկան երիտասարդների համար դրամաշնորհային ծրագրեր իրագործել, իսկ ակտիվ երիտասարդ գիտնականների աշխատությունները կարող են տպագրվել հեղինակավոր միջազգային գիտական հրատարակություններում, և նրանց աշխատանքն արժանիորեն կվարձատրվի:

Բացի այդ, Հարությունյանի խոսքերով, նախատեսվում է կազմակերպել ամառային դպրոցներ երիտասարդ մասնագետների համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: