484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար. ՀՀ ԱԳ նախկին նախարար
16:44
24 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Մադրիդյան հրապարակված բոլոր վեց սկզբունքներն անընդունելի են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

«Հայաստանի համար անընդունելի են կողմերի մշակած մադրիդյան սկզբունքները, քանի որ դրանցից ոչ մեկում ներկայացված չեն ղարաբաղյան հակամարտությանն ուղղված հստակ գործողությունները, այլ միայն հռչակագրորեն նշվում են ուղղությունները: Նույն պատճառով այդ սկզբունքներն անընդունելի են ադրբեջանական կողմի համար»,  -ասաց Արզումանյանը:

Նա նշեց, որ Հայ ազգային կոնգրեսն անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները և հասնելու է նրան, որ դրանք չիրագործվեն:

Նրա խոսքերով՝ այսօր ոչ միայն ԼՂՀ-ն, այլև և Հայաստանը, և Ադրբեջանը, ըստ էության, չեն մասնակցում բանակցություններին, որոնք կազմակերպում և փաստացի վարում են միջնորդ-երկրները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, որոնք այդ հարցի շուրջ բացառապես անձնական շահեր են հետապնդում:

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը կարող է ամեն պահ սկսվել՝ կախված առաջին անձանց շուրթերից  հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ դժգոհության հայտարարություններից:

«Հայտարարությունները, որոնք երբեմն կարելի է լսել Բրայզայի և գերտերությունների բարձրագույն այլ ներկայացուցիչների շուրթերից այն մասին, որ պատերազմ չի լինի, ինքնին ազդանշան է, որ մեծ է ամեն պահ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը», - ընդգծեց դիվանագետը:

Հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները, մասնավորապես, նախատեսում են ազատ կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: