483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական մարմինների հետ Օմբուդսմենի համագործակցության մակարդակի բարձրացումը կմեծացնի անապահով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը
16:24
24 Հուլիսի 2009

Երկրի հասարակական կազմակերպությունների և պետական իշխանության մարմինների հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության մակարդակի բարձրացումը թույլ կտա մեծացնել հասարակության անապահով շերտերի իրավունքների պաշտպանվածությունը, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբան Գայանե Մարուքյանը:

«Անհրաժեշտ է ընդլայնել Օմբուդսմենի գրասենյակի համագործակցությունը հասարակական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների հետ: Հենց դա թույլ կտա բարձրացնել անապահով քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության մակարդակը», - ասաց Մարուքյանը ուրբաթ «Սոցիալապես անապահով անձանց շահերի պաշտպանությունը օրենսդրական փոփոխությունների միջոցով» կլոր սեղանի ժամանակ:

Կլոր սեղանը կազմակերպել էր Հասարակական երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոնը:

Նրա խոսքերով՝ Օմբուդսմենի գործունեությունը մեծամասամբ հիմնված է քաղաքացիների բողոքների և դիմումների ստուգման վրա, որոնք լուծվում են ՀՀ աշխատաքի նախարարության հետ համագործակցությամբ:

Մարուքյանը տեղեկացրեց, որ քաղաքացիների սոցիալական շահերի պաշտպանությունն իրականացվում է երկու միջոցով՝ կոնկրետ խնդիրը լուծելու նպատակով պետական իշխանության լիազոր մարմիններին դիմելու միջոցով և լիազոր մարմիններ՝ օրենքների և իրավական ակտերի վերանայման մասին առաջարկություններ ուղարկելու միջոցով: Ինչպես կարծում է իրավաբանը, հենց երկրորդ միջոցն է առավել արդյունավետ:

Ինչպես հիշեցրեց Մարուքյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով մի շարք օրենքների դրույթների սահմանադրայնությունը:

Պետական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2008 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում աղքատության նպաստ է ստանում 111,9 հազար ընտանիք (438,3 հազար մարդ):

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գնահատմամբ՝ Հայաստանում 2008 թ-ին գործազրկության մակարդակը կազմել է 6,3 տոկոս՝ 2007 թ.-ի 7 տոկոսի համեմատ: «Հայաստանի զբաղվածության պետական ծռայություն» գործակալության կողմից պաշտոնապես գրանցած աշխատանք փնտրողների թիվը 2008 թ.-ի դեկտեմբերի վերջին կազմել է 90,2 հազար մարդ, որոնցից 77 հազարը գործազուրկ են: Միաժամանակ գործազուրկի կարգավիճակ է ստացել 74,7 հազար մարդ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։