478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Գիտության պետական կոմիտեն անհրաժեշտ է համարում մշակել հայագիտության զարգացման առանձին ծրագիր
14:55
24 Հուլիսի 2009

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն անհրաժեշտ է համարում մշակել հայագիտության զարգացման առանձին ծրագիր՝ որպես հումանիտար գիտության առանձին ուղղություն:

«Հայագիտությունը Հայաստանի համար լուրջ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այդ ոլորտում կան մեր պետության հեղինակության և նրա ապագա զարգացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ», - ուրբաթ Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ Գիտության պետական կոմիտեն մշակել է Հայաստանի Գիտական ոլորտի զարգացման 2010-2020 թթ. ռազմավարությունը, որի առանձին ուղղություններից է հայագիտության զարգացումը հնգամյա կտրվածքով, սակայն անհրաժեշտ է մշակել առանձին ծրագիր՝ այդ ուղղությունն առավել նպատակային և արդյունավետ իրագործելու համար:

Նրա խոսքերով՝ ծրագրի իրագործմամբ կարող է զբաղվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, որը գիտության այդ ոլորտում պետության կողմից լիազորված կառույց է:

Գիտության պետական կոմիտեի  Հայաստանի գիտական ոլորտի զարգացման ռազմավարության մեջ որպես հայագիտության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներ, մասնավորապես, նշվում են՝ հատուկ ռազմավարական և հայեցակարգային մոտեցումների բացակայությունը, հայագիտության ոլորտում գիտական աշխատությունների որակի անկումը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հայագիտական կառույցների միջև թույլ կապերը, որոնք իջեցնում են միջազգային նշանակություն ունեցող գիտական ուղղություններից մեկի՝ հայագիտության մակարդակը:

Միաժամանակ Հարությունյանը կարծում է, որ հումանիտար գիտությունների զարգացած չլինելը ոչ միայն Հայաստանի, այլև մի շարք այլ երկրների ցավն է: Սակայն, նրա խոսքերով, հումանիտար ոլորտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է որոշակի ֆինանսներ ներդնել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: