481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Caspian Airlines ավիաընկերությունը Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կվճարի 43 հազարական եվրո
19:15
23 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Caspian Airlines ավիաընկերությունը Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի համար կվճարի 43 հազարական եվրո և զբաղված է զոհվածների ընտանիքներին փախհատուցում վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Երևանում ընկերության ներկայացուցչությունից։  

«Ավիավթարում զոհվածների հարազատները կարող են անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ Caspian Airlines-ի երևանյան գրասենյակից»,- հինգշաբթի տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել Տու-154 ինքաթիռի վթարից զոհված Հայաստանի քաղաքացիների ընտանիքներից յուրաքանչյուրին պետբյուջեից վճարել 1,5 մլն դրամ (ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար)։Եվս 675 հազար դրամ (ավելի քան 1,8 հազար դոլար) կհատկացվի Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Արմավիրի մարզպետարանին հուղարկավորությունների հետ կապված տարբեր ծախսերի նպատակով։

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 36 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։