478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Արտ-կուրատորների չորրորդ ամառային դպրոցը Հայաստանում կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը
19:02
23 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արտ-կուրատորների չորրորդ ամառային դպրոցը Հայաստանում կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ, ամառային սեմինարների ծրագրի ղոկավար Նազարեթ Կարոյանը։

«Ամառային դպրոցի նպատակը արտ-կուրատորներին, քննադատներին և արվեստի ներկայացուցիչներին միավորելն է, ինչը հնարավորություն կտա ոչ միայն քննարկել ոլորտի արդիական հարցերը, այլև ձևավորել աշխարհում արվեստի քննադատների յուրահատուկ ցանց»,- ասաց Կարոյանը։

Նրա խոսքերով՝ տվյալ ցանցը միավորում է արվեստի հայտնի պրոֆեսորների, տեսաբանների և քննադատների աշխարհի տարբեր երկրներից։

«Ամառային դպրոցի ծրագիրը ստեղծվում էր որպես արվեստի կուրատորների և քննադատների շփման և արդյունավետ երկխոսության հաստատման, ինչպես նաև որպես հայկական արվեստը միջազգային հանրությանը ներկայացնելու հնարավորություն»,- ասաց Կարոյանը։

Նա նշեց, որ ամառային դպրոցին կմասնակցեն մասնագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Սերբիայից, Թուրքիայից և Վրաստանից։

Ինչպես նշեց պատմաբան-արվեստագետ, Կահիրեի Ամերիկյան համալսարանի դասախոս, ամառային սեմինարների համակարգող Անժելա Հարությունյանը, ամառային դպրոցի մասնակիցները կլսեն արվեստի, այդ թվում՝ հայկական արվեստի պատմության դասընթաց, կմասնակցեն կլոր սեղանների և քննարկումների, կանցկացնեն հրապարակային շնորհանդեսներ, ինչպես նաև կայցելեն արվեստի հայ գործիչների արվեստանոցները։

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան ստեղծվել է 2005 թ.-ին: Կազմակերպությունում ընդգրկված են արվեստի տասը քննադատներ Հայաստանից: Ասոցիացիայի հիմնական խնդիրն է Հայաստանում արվեստի քննադատության զարգացումը, հասարակությունում արվեստի քննադատների դերի բարձրացումն ու համապատասխան հանրային կարծիքի ձևավորումը:

2006 թվականից ասոցիացիան մշակել և ներդրել է արտ-կուրատորների միջազգային ամառային դպրոցի գաղափարը, որին հայ փորձագետներից բացի մասնակցում են նաև մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի երկրներից, Եվրոպայից, ինչպես նաև Թուրքիայից, Նոր Զելանդիայից, Կանադայից, Իսլանդիայից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: