487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության ղեկավարները հաջորդ տարի համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեցին
17:59
23 Հուլիսի 2009

Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիևը և Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 2010 թվականին  համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրեցին գերատեսչությունների միջև, ՌԴ ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության Միավորված կոլեգիայի աշխատանքն ավարտվեց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Համաձայնագիրը ստորագրվեց ռուսաստանյան «Իմպերիա» նավում։ Նուրգալիևը գոհունակություն հայտնեց համատեղ կոլեգիայի արդյունքներից։

«Կոլեգիան անցավ կառուցողական մթնոլորտում։ Ես շատ գոհ եմ արդյունքներից, ինչպես նաև հարցերի քննարկման ժամանակ ընդունված որոշումներից։ Ընդունված որոշումները թույլ կտան մեզ ապագայում կատարելագործել համատեղ աշխատանքը անդրազգային հանցավորության դեմ պայքարում»,- ասաց ռուսաստանցի նախարարը։

Միավորված կոլեգիայի նիստում Նուրգալիևն ու Սարգսյանը քննարկեցին միջտարածաշրջանային հանցավորությանը դիմակայելուն առնչվող հարցեր, այդ թվում՝ թաքնվող հանցագործների հետախուզում ու ձերբակալում, երկու գեևատեսչությունների փոխգործակցության հարցեր թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի գծով։

Նախատեսվում է, որ կոլեգիայի նիստում կբարձրացվեն նաև տնտեսական և հարկային հանցագործությունների, անօրինական ֆինանսական օպերացիաների և տնտեսական ուղղվածության այլ իրավախախտումների դեմ պայքարի խնդիրներ։

Չորեքշաբթի Հայաստանից ժամանած Սարգսյանը հետաքրքրվեց ռուսաստանցի գործընկերների փորձով՝ ՆԳՊՎ Կրասնոդարի երկրամասի Երթևեկության մոնիտորինգի և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը Ռուսաստանի ՆԳՆ կողմից ներդրվող «Անվտանգ քաղաք» ապարատային-ծրագրային համալիրի տարրերից է։

Հայաստանի ոստիկանապետին, մասնավորապես, հետաքրքրեց ճանապարհներին երթևեկության հոսքի վերահսկողությունը։ Ըստ նրա՝ այդ համակարգը երթևեկության անվտանգության ամրապնդման լավ հեռանկարներ ունի։ Սարգսյանը չբացառեց, որ ռուսաստանցի գործընկերների փորձը մոտ ժամանակներս կներդրվի Հայաստանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։