483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ասիական զարգացման բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ. փոխնախագահ
16:22
23 Հուլիսի 2009

Ասիական զարգացման բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ, հինգշաբթի  ասաց ԱԶԲ փոխնախագահ Խիաո Ժաօն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից, բարձր գնահատելով Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված համագործակցությունը՝ նա ասել է, որ դիտարկել է համատեղ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման և ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրերը և տպավորված է դրանց ընթացքից:

Փոխնախագահը նաև վստահեցրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանին` հաղթահարելու ճգնաժամի հարուցած դժվարությունները:

Կարևորելով խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը` կողմերը համաձայնել են, որ դրանք լուրջ խթան են երկրի զարգացման համար: Նրանք հեռանկարային են դիտել նաև մասնավոր սեկտորում համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանրապետության նախագահը միաժամանակ  գոհունակությամբ ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ արագ տեմպերով զարգացող փոխգործակցությունը:

Երկրի ղեկավարը ողջունել է Բանկի արագ արձագանքը և հետաքրքրությունն այնպիսի խոշոր տրանսպորտային նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Հյուսիս-հարավ երկաթուղու, Երևանի քաղաքային տրանսպորտի զարգացման ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու և նախատեսված ծրագրերն իրականացնելու համար Բանկի կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 80 մլն ԱՄՆ դոլար օժանդակության համար:

Նախագահ Սարգսյանը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար էական է համարել ոչ միայն ֆինանսական աղբյուրների ներգրավման տեսանկյունից, այլ նաև կարեւորել է այն փորձառությունը, աշխատանքի մշակույթը, որ նրանք բերում են Հայաստան:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը հուլիսի 9-ին հավանություն է տվել Հայաստանի համար նախատեսված 80 մլն դոլարի չափով երկու վարկային ծրագրերին՝ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար։

Ասիական զարգացման բակը ստեղծվել է 1966 թվականին, բանկի անդամներն են 67 երկրներ։ Հայաստանը ԱԶԲ-ի անդամ  է 2005 թվականի սեպտեմբերի 20-ից՝  միանալով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանում ԱԶԲ-ի կողմից իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում կազմում է 83 մլն դոլար։
 
Ճգնաժամի պայմաններում  Հայաստանին օժանդակության ծրագրերի շրջանակներում ՀԲ-ը երկրին քառամյա կտրվածքով կտրամադրի 545 մլն դոլար, ԱՄՀ-ը՝ 823 մլն դոլար, ԱԶԲ-ը՝ երկամյա կտրվածքով 140 մլն, իսկ Ռուսաստանը՝ 500 մլն։

Առայսօր Հայաստանն ԱԶԲ-ից ընդհանուր առմամբ ստացել է 381 մլն դոլարի ֆինանսական աջակցություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։