+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը փնտրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակում գործած անձանց
18:07
22 Հուլիսի 2009

Հայաստանի ոստիկանությունը փնտրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակում գործած անձանց, տեղեկացնում է Հակաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում գործող «Հայխնայբանկի» 4-րդ մասնաճյուղից օգնություն են խնդրել: Պարզվել է, որ ժամը 09.20-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ` 1954թ. ծնված Սեդա Հ.-ին և հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմել են փախուստի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեդա Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը:

 «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006 թ.-ի հունիսի 20-ը՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ) դարձել է ՎՏԲ խմբի մասնակից 2004 թ.-ի ապրիլին: ՎՏԲ բանկը «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է:

Այժմ բանկն ունի 78 մասնաճյուղ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: