478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության գոտում ՀԱՊԿ զորքերի օգտագործումը պետք է ամրագրվի Մարդիդյան սկզբունքներում. հայ փորձագետ
16:00
22 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում ՀԱՊԿ զորքերի օգտագործումը պետք է առաջնային դառնա Մադրիդյան սկզբունքներում, չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային հարցերի գծով փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Ներկայում դեռ չեն հայտարարվել Մարդրիդյան բոլոր սկզբունքները, որոնց թվում հիմնական են մնում վեահսկվող տարածներից զորքերի դուրսբերումն ու Ղարաբաղի կարգավիճակի տարբերակումը: Զորքերի դուրսբերումով ի հայտ կգա ԼՂՀ անվտանգության հարցը, և տվյալ դեպքում Ռուսաստանը՝ որպես բանակցային գործընացի երրորդ կողմ, թույլ չի տա որևէ երրորդ ուժի հիմնավորվել հակամարտության գոտում՝ դրանով փորձելով ակտիվանել ՀԱՊԿ ուժերին»,- ասաց Շաքարյանցը:

Նրա խոսքով, վաղ թե ուշ ԼՂՆ-ն կներառվի բանակցային գործընթացում, քանի որ վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերման իրավունք ունի ոչ թե Հայաստանի նախագահը կամ պաշտպանության նախարարը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարը:

Փորձագետը միաժամանակ կարծում է, որ Սարգսյանի և Ալիևի՝ հուլիսի 17-18-ը Մոսկվայում կայացած հանդիպումից առաջ «Մադրիդյան սկզբունքների» հրապարակումը բացատրվում է հզոր տերությունների՝ մասնավորապես ԱՄՆ-ի՝ հակամարտության արագ լուծմանն ազդակ հաղորդելու անհամբերությամբ:

«ԱՄՆ-ն տարածաշրջանում կարևոր դեր ունի՝ «Վրաստան-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա» միասնական շղթայի ստեղծման ճանապարհով տարածաշրջանային տիրություն հաստատել, որտեղ «հնազանդ դրածո» կլինի Թուրքիան: Այդ պատճառով էլ հակամարտության անհապաղ լուծումն ու տարածաշրջանում խաղաղության ստեղծումն Ամերիկայի գերակա խնդիրն է»,- հստակեցրեց քաղաքագետը:

Շաքարյանցը հակված է նրան, որ Մադրիդյան սկզբունքների հիմքում կդրվեն այն դրույթները, որոնք սկզբնապես դրված էին ղարաբաղյան հակամարտության փաթեթային և փուլառփուլ լուծմանը, հետևաբար, և դրանցում փոխվել է միայն կարգավորման մեխանիզմը:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։