480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՆԳ նախարարն ու ՀՀ ոստիկանության պետը Կուբանում կայցելեն ՆԳՆ մի շարք օբյեկտներ
11:33
22 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևն ու ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը կծանոթանան ներքին գործերի Ազով-Սևծովյան վարչության և Կրասնոդարի երկրամասի Ներքին գործերի գլխավոր վարչության Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության վարչության աշխատանքի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի աշխատանքային այցով Հյուսիսային Կովկասում գտնվող Նուրգալիևը այցելել է Հարավային Օսեթիա, որտեղ ծանոթացել է հանրապետական ՆԳՆ-ի օբյեկտների վերականգնողական աշխատանքների և կառուցման ընթացքի հետ:

Հարավային Օսեթիայից ՌԴ ՆԳ նախարարը մեկնել է Հյուսիսային Օսեթիա: ՌԴ Գլխավոր դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և ՌԴ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ միասին նախարարն այցելել է Բեսլանում գտնվող հուշահամալիր, որտեղ ամփոփված են 2004 թ.-ի սեպտեմբերի 1-ին դպրոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մարմինները:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչը, Ազով-Սևծովյան վարչություն կատարած այցի շրջանակներում Ռաշիդ Նուրգալիևն ու Ալիկ Սարգսյանը կայցելեն «Ռոզիսկ-Մագիստրալ» տեխնիկական համալիրի հերթապահ բաժանմունք և կծանոթանան համալիրի աշխատանքի հնարավորություններին: Տեխնիկական համալիրի օգնությամբ ուղևորահոսքի շուրջօրյա դիտարկում է անցկացվում, իրական ժամանակի ռեժիմում տեսապատկեր է փոխանցվում Կրասնոդար-1 և Սոչի երկաթուղային կայարանների կառամատույցներից:

Ինչպես ծրագրվում է՝ հինգշաբթի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ շրջանում տեղի կունենա ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: