481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր հրամանատարի այցը Հայաստան կտևի մինչև հուլիսի 24-ը
10:26
22 Հուլիսի 2009

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգը հուլիսի 21-24-ը այցով գտնվում է Հայաստանում, երեքշաբթի հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում Բանթինգը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ապա նախարարի հետ միասին պարգևներ է հանձնել Հայաստանի խաղաղապահ բրիգադին` Իրաքում «Իրաքի ազատություն» օպերացիայում ունեցած ներդրման համար: Գեներալ Բանթինգը նաև հանդիպում կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ և ելույթ կունենա Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական կենտրոնում կենսաբանական անվտանգության հարցերի շուրջ անցկացվող աշխատաժողովում», - ասվում է տեղեկատվության մեջ:

Գեներալ Բանթինգը կայցելի նաև շինհրապարակ, որտեղ պահեստային շինություն է կառուցվում Միացյալ Նահանգների կողմից նվիրաբերված դաշտային հոսպիտալի համար:

Գեներալը նաև կայցելի համայնքային ոստիկանական բաժանմունք և քննարկումներ կունենա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ` Հայաստանի և Կանզասի միջև առաջարկվող համայնքային ոստիկանության ծրագրի շուրջ: Գեներալը և նրան ուղեկցող կրթական ոլորտի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան ՀՀ կրթության, գյուղատնտեսության և  առողջապահության նախարարություններում:

Կանզասի ազգային գվարդիան Հայաստանի Հանրապետության  հետ գործընկերության ծրագիր ունի 2003թ. ի վեր և այդ ժամանակվանից ի վեր միլիոնավոր դոլարներ է հատկացրել հայկական կողմին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: