484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը աշխարհում անվտանգության ապահովման գործում. դեսպան
19:53
21 Հուլիսի 2009

Ամերիկայի միացյալ նահանգները բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը աշխարհում անվտանգության ապահովման գործում, ասաց Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

«Հայկական կողմից Իրաք են ուղարկվել ավելի քան 380 զինծառայող սպաներ, որոնց մի մասն այնտեղ եղել է ոչ մեկ անգամ»,- երեքշաբթի ասաց Յովանովիչը Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողների պարգևատրման շրջանակներում։

Նշելով Իրաքում հայ խաղաղապահների առաքելության բարձր որակը՝ դեսպանը հիշեցրեց, որ խաղաղապահ աշխատանքները նախատեսվում էին «Ազատություն Իրաքին» օպերացիայի ձևաչափով, որի շրջանակներում իրականացվել են բեռնափոխադրումներ, վնասազերծվել են պայթուցիկ նյութեր, ինչպես նաև ցուցաբերվել է բուժօգնություն։

«Խաղաղապահ ծառայությունն ամենուր բարդ գործ է։ Սակայն այն կարող է ըստ արժանվույն գնահատվել»,- ասաց Յովանովիչը։

Դիվանագետն ընդգծեց միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելուց ձեռք բերված փորձի կարևորությունը, ինչպես նաև այն բանի գիտակցումը, որ աշխարհը կարելի է ավելի անվտանգ դարձնել։

Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների պարգևատրման շրջանակներում ավելի քան 20 հայ խաղաղապահների շնորհվեցին մեդալներ՝ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», ինչպես նաև առաջին աստիճանի մեդալներ անբասիր ծառայության համար, պատվոգրեր և արժեքավոր նվերներ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շնորհակալություն հայտնեց ևս 47 զինծառայողների։

12 զինծառայողներ պարգևատրվեցին ԱՄՆ Զինված ուժերի մեդալներով և պատվոգրերով, իսկ Հայաստանի խաղաղապահ բրիգադի մայոր Արթուր Սահակյանը ստացավ Լեհաստանի ԶՈՒ մեդալ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։