482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի նախագահը պատրաստվում է հարաբերությունների բարելավմանը ԼՂՀ նախագահի հետ. Դեմոկրատական կուսակցության առաջնորդ
18:15
21 Հուլիսի 2009
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է հարաբերությունների բարելավմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Ինչպես նշեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդը, Ադրբեջանի նախագահը լուրջ բացթողումներ է թույլ տալիս որպես պետական և քաղաքական գործիչ, այդ թվում՝ Մոսկվայի վերջին հանդիպման ընթացքում՝ նստելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով նույն սեղանի շուրջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի չճանաչված պետությունների առաջնորդներ Սերգեյ Բաղապշի և Էդուարդ Կոկոյտայի հետ։

«Այսպիսով Ալիևը անուղղակիորեն ճանաչեց և Հարավային Օսեթիան և Աբխազիան, և, ինչու ոչ, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե նա այդ օրը կարողացավ շփվել չճանաչված հանրապետությունների նախագահների հետ, դա նշանակում է, որ նա սովորում է նաև հարաբերությունների բարելավմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ, ինչպես կարծում է ՀԴԿ առաջնորդը, Ալիևը դեռ պետք է բացատրվի  ստեղծված իրավիճակի առնչությամբ Վրաստանի նախագահի հետ, ինչպես նաև իր երկրի ներսում տիրող վիճակի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործչի կարծիքով, որոշակի փոփոխություններ են նկատվում Ալիևի դիրքորոշման մեջ, մասնավորապես, մոսկովյան լրագրողների՝ Սարգսյանի ձեռքը կրկին սեղմելու խնդրանքից հետո նա այդ արեց մեծ հաճույքով։

«Ակնհայտ է, որ որոշակի հանգամանքներ են փոխվել, հատկապես նկատի առնելով Ադրբեջանի նախկին ռազմական հռետորությունը։ Բացատրությունը մեկն է՝ հավանաբար ԱՄՆ-ում տեղի ունեցած կոռուպցիոն աղմուկը, որը շոշափել էր Հեյդար և Իլհամ Ալիևների անունները, նրան բերել էր այնպիսի վիճակի, որից նա չկարողացավ դուրս գալ»,- ասաց Սարգսյանը։

Ֆրեդերիկ Բուրկը՝ ամերիկյան Dooney & Bourke ընկերության հիմնադիրը, մեղավոր է ճանաչվել հանցավոր համաձայնության մեջ՝ Ադրբեջանի իշխանություններին կաշառք վճարելու նպատակով 1998 թվականին։ Նյու Յորքի շրջանային դատարանը Բուրկին մեղավոր ճանաչեց Ադրբեջանի պետական գործիչներին և պետգույքի պաշտոնյաներին կաշառք տալու համար։ Չեխ ձեռներեց Վիկտոր Կոժենին և Բուրկը, մասնավորապես, կաշառք են տվել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին և նրա որդի Իլհամ Ալիևին։ Ինքը՝ Բուրկը, կաշառք չի տվել, բայց իմացել է դրանց մասին։ Բուրկը և Կոժենին փորձում էին այդ ձևով արագացնել ադրբեջանական «Ազնավթ» նավթային պետընկերության (այժմ մտնում է ԱՀՊՆԸ կազմի մեջ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերություն) սեփականաշնորհումը։

Դեմկուսի առաջնորդի կարծիքով՝ Ալիևների անունների հետ կապված ԱՄՆ-ի կոռուպցիոն աղմուկը պատահական չէր, առավել ևս, երբ 10 տարի անց որոշեցին դատել մի մարդու, ով կաշառք էր տվել Ալիևներին։

«Դա ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, մասնավորապես, ԱՄՆ-ն ցույց տվեց, որ շատ դժգոհ է Ալիևից»,- ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: