482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի տարածքների հարցն արդեն լուծված և ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությունում. ՀԴԿ առաջնորդ
15:35
21 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի տարածքների հարցն արդեն լուծված և ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությունում, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Տարածքների հարցը մեկընդմիշտ լուծվել է այնքանով, որքանով ԼՂՀ Սահմանադրությունն ընդգրկել է այդ տարածքներն իր սահմաններում»,- ասաց Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանին Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքները վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ արված հայտարարությունը։

Նա ընդգծեց, որ այն տարածքները, որոնք այսօր գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո, անհամեմատելի են այն հայկական հողերի հետ, որոնք մնացել են Ադրբեջանին՝ չխոսելով դեռ Նախիջևանի մասին։

«Ես զարմանում եմ, որ հայկական իշխանություններն արդեն 20 տարի է, ինչ մի կողմ են դրել Կարսի պայմանագիրը և ոչ մի կերպ չեն կամենում վերադառնալ Նախիջևանի հարցին։ Եթե մենք սկսել ենք Ղարաբաղի ազատագրական պատերազմն, ապա անհրաժեշտ է ապահովել դրա տրամաբանական շարունակությունը»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ Կարսի պայամանգիրը դեռևս գործում է, և դրանով Նախիջևանը պետք է Ադրբեջանի անմիջական պաշտպանության ներքո գտնվի, սակայն այն խախտել է տվյալ պայմանագիրը՝ դարձնելով այդ տարածքն իր անբաժան մասը՝ իրականացնելով վերջին 65 տարիների ընթացքում հայերի վտարման հետևողական քաղաքականություն։

 «Կարծում եմ, որ տարածքների մասին խոսակցությունները միշտ Ադրբեջանին ավելի շատ պետք է անհանգստացնեն, քան Հայաստանին»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա ՄԱԿ-ում համապատասխան բանաձևերով, և վստահություն հայտնեց, որ նման բանաձևերը օժանդակություն կարող էին կգտնել բազմաթիվ պետություններում։ 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։