484.1
+0.93
580.1
+3.63
8.4
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ներգրավելը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին է. փորձագետ
14:36
21 Հուլիսի 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին բանակցային գործընթացում ԼՂՀ-ին ներգրավելն է, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտոությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

«Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, քանի որ նման ոչ մի հակամարտություն չի լուծվել, մինչ հակամարտության մասնակիցը չի դարձել բանակցությունների իրական կողմ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գիրագոսյանը: Նրա խոսքերով, ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ Հայաստանի կողմից ոչ մի ճնշում չի նպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Հայաստանը չպետք է մենաշնորհի բանակցությունների ժամանակ ժողովրդավարական ուղով ընտրված ԼՂՀ իշխանությունները ներկայացնելու իրավունքը», - նշեց Գիրագոսյանը: Փորձագետը, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը գնահատում է՝ որպես արդյունքների չհանգեցնող գործընթաց:

Նրա խոսքերով, վերջին մի քանի տարվա ընթացքում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում իրականացվող բանակցային գործընթացը ձախողվեց երկու պատճառով՝ առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ մեկտեղ թուլացել է ԼՂՀ-ի դերը՝ որպես բանակցություններում լիիրավ անդամի, երկրորդը՝ ղարաբաղյան գործընթացը փակ է հասարակության համար, այն դեպքում, երբ այն պետք է արտացոլի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների հանրային կարծիքը:

«Ղարաբաղյան գործընթացի գաղտնիությունը հանգեցնում է նրա մասին տեղեկատվության պակասի կամ ապատեղեկատվության ի հայտ գալուն», - պարզաբանեց նա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ հուլիսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը, ապա փորձագետի խոսքերով, այն չի նպաստի պայմանագրի շուտափույթ ստորագրմանը:

Փորձագետը նաև նշեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող հիմնական խնդիրը Ադրբեջանի անդադար ռազմատենչ հռետորականությունն է, ինչի մասին  հերթական անգամ հաստատել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում Ղարաբաղի վերադարձի համար պատերազմ սկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը:

«Այդ հայտարարությունն արվել է Լոնդոնում, նշանակում է՝ այն ուղղված է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին, այլ ողջ աշխարհին», - ասաց Գիրագոսյանը:

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու Ադրբեջանի յուրաքանչյուր փորձ կհանգեցնի նոր պատերազմի:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը: