478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները ներկա ձևաչափում հեռանկար չունեն. ՀԴԿ
13:06
21 Հուլիսի 2009

Հայաստանի և Ադբերջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունները ներկա ձևաչափում հեռանկար չունեն, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի 18-ին: Երեք երկրի առաջնորդները քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հետագա ուղիները, սակայն հանդիպման արդյունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:

«Ներկա ձևաչափում և մանդատում այս բանակցությունները հեռանկար չունեն և չեն էլ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ կողմերի մոտեցումները բևեռացված են, երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ չկա: Մինչ չձևավորվի այդ մթնոլորտը, բանակցությունների արդյունքում լուծում չարժե ակնկալել», - ասաց Սարգսյանը:

Նրա կարծիքով, հեռանկարներ կլինեն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանում հայերի կերպարը չթշնամացնեն, Հայաստանը սկսի հարմարվել հարաբերությունների հաստատման անհրաժեշտությանն, ու երկրների միջև ձևավորվեն տնտեսական հարաբերություններ:

«Միայն տնտեսական ինտեգրման և այլ կապերի հաշվին մենք կկարողանանք ձևավորել որոշակի մթնոլորտ, այժմ իրականացվող մնացած ամեն ինչն ավելորդ խաղեր են, ժամանակի վատնում, քանի որ յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է միայն հերթական հանդիպման անցկացման համար հիմքի պատրաստման մասին հայտարարություններով, և այսպես դեռ տասը տարի էլ կարող է շարունակվել », - ասաց Սարգսյանը:

Ամեն դեպքում, ՀԴԿ-ի առաջնորդի խոսքերով, Հայաստանի և Ղարաբաղի համար ստատուս-քվոյի պահպանումն ավելի ձեռնտու է, քան որևէ փոփոխություն, որը կարող է հանգեցնել հավասարության փոփոխության, ինչը շատ վտանգավոր է և կարող է դժվարություններ առաջացնել:

«Այս պահի դրությամբ անհրաժեշտ է բավարարվել ձեռքբերածով և աշխատել վստահության մթնոլորտի ձևավորման վրա, ինչպես նաև պատրաստ լինել հարցի քննարկմանը իրավական դաշտում, քանի որ ստատուս-քվոյի խախտումը երկու կողմի համար էլ դժվարություններ կառաջացնի», - ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջնական որոշում ընդունելու կապակցությամբ կողմերից որևէ մեկի վրա հնարավոր ճնշում գործադրելուն, ապա ՀԴԿ առաջնորդի կարծիքով, «դրանք սին են, քանի որ ոչ մի պետություն չի գնա նման մոտեցումների սեփական ազգային անվտանգության հաշվին»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: