483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքականության իր կուրսը
19:05
20 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքականության իր կուրսը, Եվրամիության «Եռյակի» պատվիրակության հետ բանակցություններից հետո երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգորնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկուշաբթի օրը, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսված էր ԵՄ «Եռյակի»  հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

«Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքականության իր կուրսը և մտադիր է տվյալ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլներն ու բարեփոխումները»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող, համագործակցության ընդլայնման և խորացման, ինչպես նաև տվյալ ուղղությամբ իրականացված համատեղ քայլերին ուղղված հարցերի լայն շրջանակ։

«Հայաստան-ԵՄ համագործակցությունը բազմակողմանի է և բազմազան։ Մենք համագործակցում ենք տարբեր ձևաչափերով և տարբեր ծրագրերով, մասնավորապես՝ գործընկերության և համագործակցության, եվրոպական հարևանության և արևելյան գործընկերութոյան քաղաքականության ծրագրերով»,- ասաց Նալբանդյանը։

Նախարարը հիշեցրեց, որ 2008 թվականի նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություներին համապատասխան, մինչև վերջերս համագործակցության գործող ձևաչափերին ավելացավ ևս մեկը՝ ԵՄ խորհրդատվական խմբի ներկայությունը Հայաստանում, որը կնպաստի բարեփոխումների իրականացմանը օրենսդիր, գործադիր և դատական ոլորտներում։

Հայաստանի և ԵՄ-ի միջև գործում է քաղաքական երկխոսություն վարելու մշտական և գործուն մեխանիզմ, համագործակցում են ՀՀ Ազգային ժողովն ու Եվրախորհրդարանը: Հայաստանի տարբեր գերատեսչություններ արդյունավետ կերպով համագործակցում են Եվրահանձնաժողովի տարբեր ոլորտների տնօրինությունների հետ:

«Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը և առանձին անդամ երկրներին Հայաստանի զարգացմանն օժանդակելու համար»,- ասաց Նալբանդյանը։

Նա նշեց, որ քննարկումների օրակարգում անդրադարձ կատարվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և տվյալ համատեքստում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնեց Եվրամիությանը տվյալ հարցում աջակցելու համար։

Նա ներկայացրեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ երկու օր առաջ անցկացված հանդիպման արդյունքները և պաշտոնական Երևանի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ խնդիրները հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհներով։

Հանդիպման ընթացքում նշվեց նաև հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը միջազգային նորմերի և սկզբունքների, հատկապես ժողովրդի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիման վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։