482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
«EXPO-RUSSIA ARMENIA» ռուսական երկրորդ արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 29-31-ը
15:08
20 Հուլիսի 2009

«EXPO-RUSSIA ARMENIA» ռուսական երկրորդ արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 29-31-ը:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ից, ցուցադրությունը կբացի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցությունը, հաստատել և ամրապնդել կապերը երկրների միջև, զարգացնել համատեղ բիզնեսը, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 70 ռուսական ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաները էներգետիկան, մեքենաշինությունը, մետաղագործությունը, բարձր տեխնոլոգիաները, նանոտեխնոլոգիաները, շինարարությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, հեռահաղորդակցությունը և կապը, նավթագազային արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարական տեխնիկան, բժշկությունը և դեղագործությունը:

Ցուցահանդեսին կմասնակցեն այնպիսի ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն, «Գոռնիյե մաշինի» ՓԲԸ-ն,  Յարոսլավլի էլեկտրամեքենագործական «Էլդին» ԲԲԸ գործարանը, Հյուսիսկովկասյան աէրոգեդեզային ձեռնարկությունը, Մակերեսի և վակուումի հատկանիշների ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնը, «Կրիստալ» ԲԲԸ քիմգործարանը, Բիոօրգանական քիմիայի ինստիտուտը:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի նաև «Ռուսաստան-Հայաստան. Տնտեսական համագործակցություն» կոնֆերանսը, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպումներ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, այցելություններ Հայաստանի առաջատար ձեռնարկություններ, կլոր սեղաններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը:

Ցուցահանդեսին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում ռուսական և հայկական ավելի քան 50 ԶԼՄ-ներ:

Ցուցահանդեսն անցակցվում է Ռուսաստանի և Հայաստանի նախարարությունների, գերատեսչությունների, ոլորտի միությունների աջակցությամբ:

«EXPO-RUSSIA ARMENIA» առաջին ռուսական ցուցահանդեսն անցկացվել է Երևանում 2008 թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 60 ընկերություններ Ռուսաստանի 30 շրջաններից:

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է 1 միլիարդ դոլարին: Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարային բնագավառը էներգետիկան է: Վերջերս կողմերը քննարկում էին մասշտաբային նոր համատեղ նախագծերի իրագործման հնարավորությունները արդյունահանող և վերամշակող արդյունաբերության տարբեր հատվածներում, տրանսպորտի, հեռահաղորդակցության և կապի ոլորտներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: