486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սփյուռքի նախարարը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին է ներկայացրել Սփյուռքի եհտ համագործակցության ծրագրերը
14:10
20 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շաբաթ օրը «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակից սփյուռքահայ կինոգործիչների, ժյուրիի անդամների, կինոարտադրողների, կինոբեմադրիչների ու դերասանների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նախարարության ծրագրերը, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականությունը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Հակոբյանը հատկապես ընդգծել է սփյուռքի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխություններ առաջարկող նախագծերը, որոնք, մասնավորապես, առնչվում են երկքաղաքացիության, ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների մուտքի վիզայի հարցերին:

Նախարարը նշել է այն երեք կարևորագույն ծրագրերը, որոնք դրված են ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմքում` հայապահպանություն, ներուժի հայտնաբերում և հայրենադարձություն:

Մեջբերելով ՀՀ նախագահի «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» խոսքերը` նախարար Հրանուշ Հակոբյանը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևորագույն գործոնները, որոնք հիմքն են հզոր Հայրենիքի` Հայաստանի անկախության պահպանում, Արցախի հիմնախնդրի լուծում, ցեղասպանության ճանաչում, հայ մարդու կրթական մակարդակի բարձրացում, հավատ։

Բարձր գնահատելով «Ոսկե Ծիրանի» դերը Հայաստանի մշակութային կյանքում՝ նախարարը հույս է հայտնել, որ ապագայում ևս այն իր ուրույն տեղը կունենա ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայ կինոգործիչների կյանքում:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն իր և փառատոնի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել Հրանուշ Հակոբյանին Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման ոլորտում կատարած հայրենանվեր գործունեության համար:

Խաչատրյանը նվիրել է նրան աշխարհում ապրող հայերին խորհրդանշող մագաղաթե կտավը` հեղինակված տաղանդավոր արվեստագետ Արա Սարգսյանի կողմից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: