483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հրապարակվել են «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի հաղթողների անունները
13:35
20 Հուլիսի 2009

Երևանում պարգևատրվել են «Ոսկե ծիրան»  ամենամյա միջազգային վեցերորդ կինոփառատոնի հաղթողները երեք անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմ, վավերագրական ֆիլմ և Հայկական համայնապատկեր։

Վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային խաղարկային ֆիլմ անվակարգում, ինչպես նաև արժանացել է անկախ եկեղեցական Էկումենիկ ժյուրիի գլխավոր մրցանակի՝ որպես փառատոնի լավագույն ֆիլմ։

Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ֆիլմի հիմքում ընկած է վրացի տղայի ողբերգական պատմությունը, որը փնտրում է Աբխազիայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ անհայտ կորած հորը:

««Մյուս ափը» պատերազմի երեխաների մասին է», - ասել է Օվաշվիլին ֆիլմի երևանյան պրեմիերայի նախօրեին։

Ֆիլմի հաջողությունը մեծամասամբ կախված էր նաև գլխավոր դերակատարի ընտրությունից։ Օվաշվիլին խոստովանել է, որ երկարատև անհաջող կաստինգից հետո հանկարծակի հանդիպել է 11-ամյա Տեդո Բեքաուրիին, ով հիանալի կերպով մարմնավորել է տղայի կերպարը, որն անձնուրացորեն փնտրում է սեփական հորը։

Միջազգային խաղարկային ֆիլմի ժյուրիի նախագահ Կոհեյ Օգուրիի կարծիքով՝ ընտրությունն այնքան ակնհայտ էր, որ ժյուրիի անդամների միջև տարաձայնություն գրեթե չի առաջացել։

Նույն անվանակարգում «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի է արժանացել լեհ ռեժիսոր Միխալ Ռոսի «Քերծվածք » (/Rysa/ Լեհաստան, 2008թ) ֆիլմը։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես տարեց ընտանեկան զույգը տեսաերիզ է ստանում, որտեղ ձայնագրված է մի հեռուստահաղորդում, որից հետևում է, որ ընտանիքի ղեկավարը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ և մահվան է հասցրել սեփական հորը։

«Հայկական համայնապատկեր» անվանակարգում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի է արժանացել ռեժիսոր Արկա Մանուկյանի «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմը, որը պատմում է տակառագործների մասին, որոնք իրենց նախնիներից ընդունել են ոչ միայն արվեստի հմտությունները, այլև վարպետների ավանդույթները ու պատմությունները:

Դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդինի «Բիրմացի վիջեյը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային վավերագրական ֆիլմ անվանակարգում, իսկ Սերգեյ Բուկովսկու «Ողջերը» ֆիլմն այդ անվակարգում արժանացել է «Արծաթե ծիրանի»:

Թուրք կինոռեժիսոր Օզջան Ալփերիի «Աշուն» ֆիլմը լավագույնն է ճանաչվել FIPRESCI-ի /Կինոմամուլի միջազգային ֆեդերացիա/ անկախ ժյուրիի կարծիքով, ինչպես նաև պարգևատրվել է միջազգային խաղարկային կինոյի ժյուրիի նախագահի հատուկ դիպլոմով:

Բացի այդ փառատոնի հատուկ մրցանակով է պարգևատրվել հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանինի «Մալեգաոնի գերմարդիկ» ֆիլմը:

Լևոն Քալանթարյանի «Կովկասի ազգականուհին» կարճամենտրաժ ֆիլմն ու Ֆրեդերիկ Բալեգջյանի «Մեր աշխարհը» ֆիլմը պարգևատրվել են դիպլոմներով:

Վաթսունհինգ երկրների ավելի քան 400 ֆիլմեր ներկայացվել են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին, որոնցից ընտրվել են ավելի քան հարյուրը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվել է Երևանում հուլիսի 12-ից 19-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։