484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական եկեղեցին նշել է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը
10:45
20 Հուլիսի 2009

Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի՝ հուլիսի 19-ին նշել է Քրիստորի Պայծառակերպության տոնը (Վարդավառ):

Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ «Վարդավառ» տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն  է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները: «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը»:

Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը Պայծառակերպության տոնը նշանակել է հայկական տոնացույցի առաջին օրը՝ Նավասարդ ամսվա մեկին (օգոստոսի 11-ին): Հենց այս օրը նախաքրիստոնեական Հայաստանում նշվել է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին նվիրված հեթանոսական տոնը:

Քրիստոնեության ընդունումից հետո պահպանվել են տոնակատարության բազմաթիվ նախաքրիստոնեական ավանդույթներ,մասնավորապես, վարդերով զարդարվելը, միմյանց վրա ջուր լցնելը, աղավնիներ բաց թողելը: Սակայն Եկեղեցին այդ ավանդույթներին այլ մեկնաբանություն է տվել՝  կապելով այն Մեծ ջրհեղեղի, Նոյի աղավնու և աստվածաշնչյան պատմության այլ դրվագների հետ:

VI դարում Մովսես Երկրորդ կաթողիկոսի օրոք (574-604) Քրիստոսի Պայծառակերպության տոնը ներառվել է Զատկի ժամանակացույցի մեջ՝ հաշվի առնելով այն, որ օգոստոսին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը:

Այսպիսով տոնը դարձել է շարժական և տոնվում է հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։