482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետը և հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են Երևանի և Թեհրանի միջև համագործակցության հարցեր
19:40
18 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ալի Ռեզա Սաղայանը ուրբաթ հանդիպման ընթացքում քննարկեցին Երևանի և Թեհրանի միջև համագործակցության հարցեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հանդիպմանը դեսպանը Գագիկ Բեգլարյանին փոխանցեց Թեհրանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը` վերջերս կայացած Երևանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Կողմերը նշեցին, որ երկու պետությունների մայրաքաղաքների միջև համագործակցությունը դեռևս զիջում է միջպետական հարաբերություններին:

«Հայերը մեծ ներդրում ունեն մեր պետության հոգևոր, մշակութային կյանքում: Թեհրանում, Թավրիզում, ինչպես նաև Սպահանում բազմաթիվ կարևոր նշանակության շենքեր նախագծվել են հայ ճարտարապետների կողմից»,- նշեց  Ալի Ռեզա Սաղայանը:
 
Թեհրանում հզոր հայ համայնք կա, որն ունի  ավելի քան 500 տարվա պատմություն:

Դեսպանը հայտնեց, որ Երևանում վերջին շրջանում վերականգնվեց պարսկական Կապույտ մզկիթը, Թեհրանում նորոգվեցին հայկական եկեղեցիները:

«Այս ամենը խոսում է մեր երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրությունների մասին: Կարևոր է, որ քաղաքային տնտեսության և ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում համագործակցությունը խորանա»,-  ընդգծեց Երևանի քաղաքապետը՝ հրավիրելով իր իրանացի գործընկերոջը Երևան։

Երևանի քաղաքապետը նաև իր ցավակցությունները հայտնեց չորեքշաբթի տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։ Իր հերթին դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմի արագ արձագանքի համար վթարից հետո։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: