487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵՈՒ-ն ծրագրում է հեռավոր հաղորդակցություններում ուղևորների հոսքի աճ ապահովել 18 տոկոսի սահմաններում
14:18
18 Հուլիսի 2009

Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵՈՒ) ծրագրում է հեռավոր հաղորդակցություններում ուղորների հոսքի աճ ապահովել նվազագույնը նախորդ տարվա մակարդակում՝ 18 տոկոսից ոչ պակաս, լրագրողներին տեղեկացրեց ՀԿԵՈՒ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլլինը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

«Մենք առավելագույնն ենք նպատակաուղղված ուղևորափոխադրումների ծավալների ավելացման վրա, քանի որ դա՝ տոմսերի հասույթից և վաճառքից ստացված մեր եկամտային մասն է», - ասաց նա՝ նշելով, որ ընթացիկ տարվա վեց ամսվա ընթացքում ուղևորների շրջանառության ծավալն ավելացել է 36 տոկոսով:

Շայդուլլինը նշեց, որ ՀԿԵՈՒ-ն այսօր աշխատում է համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ՝ հաշվի առնելով գինն ու որակը, ինչպես նաև սպասարկման տարբեր կատեգորիաները:

Հարավկովկասյան երկաթուղիների «Հայաստան» ֆիրմային գնացքը հուլիսի 15-ին ուղևորվեց Երևան- Բաթումի երթուղով: Գնացքում 120 ուղևոր կար: Վագոններում օդորակիչներ են տեղադրված, և լրիվ ծանրաբեռնվածության դեպքում այն կկարողանա 480 մարդ տեղափոխել:

Շայդուլլինը նշեց, որ նոր վագոնների տեխնիկական պարամետրերը համապատասխանում են ժամանակակից պահանջներին և էականորեն տարբերվում են նախորդ տարվա վագոններից:

Նրա խոսքերով, այսօրվա սխեման նախատեսում է քնելու վագոնների, կուպեների և ընդհանուր վագոնների, ինչպես նաև բարձրագույն հարմարավետությամբ վագոնների առկայությունը: «Սա հետագայում վագոնների տեսակների կատարելագործման մոտեցումներն են, որոնք մենք պետք է տրամադրենք», - ասաց նա:

Այս տարի առաջին անգամ ՀԿԵՈՒ-ն գործարկում է VIP-վագոն կամ բարձրագույն հարմարավետությամբ սրահ, որը նախատեսված է յոթ մարդու համար, այնտեղ կա բար և ռեստորան, մեծ սեղան, երկտեղանի մահճակալներ և հեռուստացույց: Ողջ վագոնի արժեքն է 500 հազար դրամ՝ ներառյալ ճանապարհին տրամադրվող սնունդը:

Շայդուլլինը նշեց, որ եթե բարձրագույն հարմարավետությամբ վագոնը դուր գա ուղևորներին, ապա կարելի կլինի համապատասխան միջոցներ ներդնել և հնարավոր է՝ նման վագոնների առանձին կազմ գործարկել՝ լավագույն հարամարություններով:

Գլխավոր տնօրենի խոսքերով, հաջորդ քայլը վագոն-տրանսֆորմերն է, որտեղ գործելու է առանցին կուպե՝ ցնցուղով և կստեղծվեն բոլոր հնարավորությունները՝ ընտանեկան ճանապարհորդության համար: Տոմսի գինը կիջեցվի այն բանի հաշվին, որ, գնելով երկու տեղ, կարելի կլինի այն վերածել չորստեղանոցի՝ բոլոր ծառայությունների ապահովվմամբ:

Բաթումի ուղևորված կազմի սխեման ներառում է 10 վագոն, քանի որ այս ուղղությամբ ուղևորների հոսքն այժմ մեծ չէ, սակայն, ընդհանուր առմամբ, գնացքը բաղկացած կլինի 12 վագոնից:

Ընդհանուր վագոնի տոմսի արժեքն է շուրջ 8 հազար դրամ, երկտեղանոց կուպեինը՝ շուրջ 20 հազար դրամ, չորստեղանոց կուպեինը՝ շուրջ 15 հազար դրամ:

Շայդուլլինը նշեց, որ գնացքի երթևեկության արագությունն առանձին հատվածներում կազմում է 80կմ/ժ, սակայն կան հատվածներ, որտեղ այն չի գերազանցի 50 կմ-ն, լեռնային լանդշաֆտը թույլ չի տա մեծ արագություն հավաքել:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուր տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը 2008թ. հուլիսի 1-ից իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։