483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի երիտասարդ ռեժիսորները ֆիլմեր են նկարահանում 1915 թվականի դեպքերի մասին պատմող դրվագներով
18:52
17 Հուլիսի 2009

Թուրքական կինեմատոգրաֆի «Նոր Թուրքիայի կինո» նոր ուղղության ներկայացուցիչներն աշխատում են  1915 թվականի դեպքերի մասին պատմող դրվագներ պարունակող ֆիլմերի վրա։ 

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թուրք ռեժիսոր Օզջան Ալփերն, ում «Աշուն» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» երևանյան վեցերորդ միջազգային կինոփառատոնում, թուրք երիտասարդ ռեժիսորները, որոնցից մեկն էլ ինքն է, չեն խուսափում ХХ դարում տեղի ունեցած հայերի ողբերգության թեմայից։

«Ինձ ծանոթ ռեժիսորներից ոմանք՝ թուրքական կինոյի նոր ուղղության ներկայացուցիչները, նկարահանում են այդ դեպքերի մասին դրվագներ պարունակող ֆիլմեր։ Այսպես, իմ ծանոթ ռեժիսորներից մեկը նկարահանում է մի ֆիլմ, որի կերպարներից մեկը Կոմիտասն է»,- տեղեկացրեց Ալփերը։

Կոմիտասը հայ հռչակավոր կոմպոզիտոր է, երգիչ, բանահավաք և երգչախմբի դիրիժոր։ Ալփերը նույնպես ընդգծեց «Ոսկե ծիրան» երևանյան վեցերորդ միջազգային կինոփառատոնի, մասնավորապես, տարածաշրջանային «Ռեժիսորներ առանց սահմանների» նշանակությունը, որը շատ հարցերում ազդել է «Աշուն» ֆիլմի ստեղծման վրա։

Այս առումով Ալփերը նշեց, որ հայ և թուրք ռեժիսորների կապերի և համագործակցության ամրապնդման նպատակով այս տարվա աշնանը նախատեսվում է կինոփառատոն կազմակերպել Թուրքիայում։

««Ոսկե ծիրան» փառատոնը հիանալի հնարավորություն է ստեղծում կինեմատոգրաֆիստների, հատկապես անկախ կինոյի ներկայացուցիչների համար, շփվելու ոչ միայն արևմտյան և եվրոպացի ռեժիսորների, այլ նաև կովկասյան և անդրկովկասյան տարածաշրջանների ռեժիսորների հետ»,- ասաց նա։

Ռեժիսորն ընդգծեց, որ նախկին Խորհրդային Միության փլուզումն ազդել է ոչ միայն խորհրդային հանրապետությունների, այլ նաև բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի վրա։

«Աշուն» ֆիլմում բոլոր քաղաքայան դեպքերը ներկայացված են մի մարդու կյանքի լույսի տակ։ Ֆիլմի հերոսը՝ միջին տարիքի տղամարդ Յուսուֆը, այդ դեպքերի զոհերից է, ով գործնականորեն իր կյանքով է վճարում սեփական քաղաքական հայացքների համար։

Ծանր հիվանդ Յուսուֆը վերադառնում է հարազատ գյուղ 10 տարվա կալանքից հետո, բայց նրան այդպես էլ չի հաջողվում հարմարվել նոր կյանքին։ Ռեժիսորի խոսքերով, ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է։ Ֆիլմի նորարարությունն այն է, որ այնտեղ օգտագործվել է համշենահայերի և մասամբ վրացիների լեզուն, նշեց Ալթերը, ով համշենահայ արմատներ ունի։

Համշենահայերը Կրասնոդարի երկրամասի ափամերձ շրջանների և Կուբանի ու Ադիգեայի մի շարք շրջանների հայկական բնակչության մեծամասնությունն են կազմում։ Նրանք ծագումով Արևմտյան Հայաստանում գտնվող Համշեն շրջանից են (այժմ գտնվում է Թուրքիայիում տարածքում), որոնք տեղափոխվել են Կուբան XIX դարի կեսերին և XX դարի սկզբներին՝ Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։

Փորձագետների տվյալներով, Կուբանում, Ադիգեյայում և Աբխազիայում բնակվում է շուրջ 250 հազար համշենահայ, համշենահայերի ոչ մեծ համայնք էլ Երևանում կա։ Ժամանակակից Թուրքիայի տարածքում, ավանդական բնակության սահմաններում, տարբեր աղբյուրների տվյալներով, բնակվում է  700 հազարից մինչև մեկուկես-երկու միլիոն իսլամացված համշենահայ։

«Աշուն» ֆիլմն այս տարի պարգևի է արժանացել Սոֆիայի միջազգային կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար, և 2008 թվականին Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում «Արծաթե Պրոմեթևս» է ստացել։

Ռեժիսորի խոսքերով, նա ներկայում աշխատում է տարածաշրջանում վերջին 25-29 տարիների քաղաքական իրադարձությունների ֆոնի ներքո մի երիտասարդ կնոջ ճակատագրի մասին պատմող ֆիլմի վրա։ Ֆիլմը հիմնականում կանդրադառնա Թուրքիայում ապրող քրդերի խնդրին։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնը, ըստ ավանդույթի, կունենա երեք հիմնական ծրագիր՝ խաղարկային և վավերագրական ֆիլմի միջազգային մրցույթ, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» մրցույթ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։