480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դեմկուսը ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչումը կարևորագույն հարց է համարում
18:19
17 Հուլիսի 2009

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով բանակցությունների կարևորագույն ու առաջնահերթային խնդիրը ԼՂՀ անկախ կարգավիճակի անհապաղ ճանաչումն է համարում՝ ձեռք բերված միջազգային իրավական նորմերի համաձայն:  

Ինչպես ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ուղարկված ՀՀ դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ, ԼՂՀ անկախության ճանաչումը պետք է դիտարկվի որպես պայման` հակամարտության հետ կապված Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքների հաղթահարմանը վերաբերող բանակցությունների:

«Մենք ելնում ենք այն պարզ ճշմարտությունից, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, շնորհիվ ազգային-ազատագրական պայքարի, ամբողջ հայության պաշտպանությամբ, օրինական ճանապարհով դուրս է եկել Ադրբեջանի կազմից և համաժողովրդական հանրաքվեի արդյունքում արձանագրել ինքնորոշման իր իրավունքի արդյունքը: Այն է` հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները ներքաշվել են հիմնահարցի լուծման քաղաքական բանակցությունների մեջ, և որոնք, վերջնականորեն բերել է փակուղի

«ՀԴԿ-ն ևս մեկ անգամ հորդորում է և պահանջում ՀՀ իշխանություններից հիմնավորել անպտուղ բանակցությունների դրդապատճառները և հանդես գալ նախաձեռնությամբ` տեղափոխել բանակցությունների գործընթացը իր իսկ բնականոն հարթություն, իրավական դաշտում հիմնահարցի լուծումներ գտնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ հիմնահարցը միմիայն իրավական դաշտում քննարկել և լուծումներ տալու մասին շուրջ երկու տասնամյակի ընթացքում հնչած մեր պնդումներին, ՀՀ իշխանությունների փոխարեն, որքան էլ տարօրինակ է, արձագանքեց Ադրբեջանը:

«Նրա ղեկավարները, օգտվելով հայկական կողմի անհասկանալի պասիվ քարոզչությունից, միջազգային հնարավոր բոլոր ատյաններում ներկայացնում են իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու առաջարկությունները` հղում կատարելով միջազգային իրավունքի նորմերին: Մեր համոզմամբ Ադրբեջանի նման կեցվածքը լավագույն առիթ է համատեղ ստեղծել «Ղարաբաղյան իրավական թղթապանակ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցության կարծիքով, սա, ամենից զատ, վերջ կդնի միջազգային բարձրադիր ատյաններում հիմնահարցի էությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունմանը:

Փաստաթղթում նշվում է, որ ներկայացվող առաջարկը համահունչ է ԼՂՀ իշխանությունների բազմիցս արտահայտած հաստատ դիրքորոշմանը, ինչը ևս մեկ անգամ վերահաստատվել է ԼՂՀ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ:

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ՀԴԿ վերաբերմունքը «մադրիդյան սկզբունքների» նկատմամբ: Այն է` ոչ մի կետով դրանք չեն արձագանքում Արցախի ժողովրդի և ամբողջ հայության շահերին»,- ասվում է ՀԴԿ հայտարարության մեջ:

«Օգտագործելով ԼՂՀ շահերի պաշտպանության քաղաքական մեր հարուստ փորձը, մենք կգնանք համապատասխան քայլերի, որոնք կարգելակեն ԼՂՀ հիմնահարցի լուծման ցանկացած անարդարացի լուծում»,- նշվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։