487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ կառավարությունը ՀՀ ոստիկանության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնին համակարգիչներ, ռացիաներ ու ավտոմեքենա է փոխանցել
16:48
17 Հուլիսի 2009

Հուլիսի 17-ին ԱՄՆ կառավարությունը ավելի քան 40,000 ԱՄՆ դոլարի համակարգչային տեխնիկա, ռադիոսարքավորումներ և մեքենա նվիրաբերեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնին:

Երկու սերվերների, համակարգիչների, տպիչների, վեց ռացիաների և «TOYOTA Corolla» ավտոմեքենայի հանձնման արարողությանը մասնակցեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, իսկ ՀՀ կառավարության կողմից` ՀՀ ոստիկանության պետ` ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:

«Թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ ոստիկանությունը՝ որպես պետական կառավարման լիազոր մարմին, բավականին արդյունավետ պայքար է մղում հանցագործության այս տեսակի դեմ: Ոստիկանության քայլերը նկատվել են ինչպես հասարակական կազմակերպությունների, ընդհանուր առմամբ միջազգային հանրության, այնպես էլ այնպիսի խոշոր տերության կողմից, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- ասաց Սարգսյանը՝ երախտագիտության խոսքեր հայտնելով ամերիկյան կառավարությանը՝ ի դեմս դեսպան Յովանովիչի:   

Ոստիկանության պետի խոսքերով, շատ տնտեսապես ավելի զարգացած երկրներ գտնվում են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ավելի խիստի հսկողության խմբերում, այն դեպքում, երբ Հայաստանում ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել տվյալ ուղղությամբ իրավապահ մարմինները հաջող աշխատանքի շնորհիվ:

Թրաֆիքինգի գծով ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին զեկույցում նշվել է ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների առաջընթացն այդ հարցում:

Իր հերթին Յովանովիչը նշեց, որ թրաֆիքինգի դեմ պայքարը հանցագործության կասեցմանը, զոհերի պաշտպանությանն ու քրեական կարգով մեղավորների հետապնդմանն ուղղված համատեղ աշխատանք է:

«Վերջին շրջանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է Հայաստանում տեղի ունեցող դրական տեղաշարժերը»,- ասաց Յովանովիչը:

Նրա խոսքերով, Հայաստանն էական առաջընթացի է հասել թրաֆիքինգի դեմ պայքարում, սակայն դեռ շատ անելիքներ կան, և ԱՄՆ պատրաստ է օգնել Հայաստանին այդ հարցում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։