482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Իրանում ավիավթարի զոհ դարձած ՀՀ քաղաքացիների աճյունները Երևան կբերվեն հուլիսի 18-ին. Caspian Airlines
16:05
17 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախնական տվյալներով Իրանում ավիավթարի արդյունքում զոհված Հայաստանի քաղաքացիների աճյունները Երևան կբերվեն հուլիսի 18-ին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Caspian Airlines-ի ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը:

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Փրկարարները գտել են չորեքշաբթի վթարի ենթարկված Տու-154-ի բոլոր երեք «սև արկղերը», սակայն դրանցից երկուսը խիստ վնասված են:

«Տվյալ պահին Հայաստանի քաղաքացիների մասունքներն արդեն նույնացված են, տեղադրված դագաղներում և փոխանցված Իրանում Հայաստանի դեսպանատանն ու Թեհրանի հայկական թեմին»,- ասաց Դավուդյանը:

Նրա խոսքերով, ներկայում տեղի է ունենում ընթացակարգերի իրավաբանական ձևակերպումը, և եթե ամեն ինչ առանց ձգձգումների անցնի, ապա աճյունները Caspian Airlines չվերթով Երևան կուղարկվեն արդեն շաբաթ օրը: 

Նա նշեց, որ բոլոր ընթացակարգերն անցկացվում են արագացված կարգով, ինչը թույլ կտա հենց այդ չվերթով Երևան հասցնել նաև զոհված ուղևորների հարազատներին, որոնց վերադարձը անմիջականորեն կապված է աճյունների՝ Հայաստան ուղարկելու պատրաստության հետ:

Ավիաուղիների ներկայացուցիչը հայտնեց, որ լուծվել է նաև երկու տեխնիկների մասունքները հայրենիք հասցնելու հարցը, որոնց հետ որոշակի խնդիրներ էին ծագել, մասնավորապես հարազատները պետք է գտնվեին Իրանում, անալիզներ տային, ստանային մահվան վկայական, ինչպես նաև որոշ իրավաբանական փաստաթղթեր ձևակերպեին:

«Սակայն մեզ հաջողվեց կարգավորել նաև այդ խնդիրը, և նրանց մասունքները ևս Երևան կփոխադրվեն երևի թե վաղը»,- ասաց Դավուդյանը:

Իրանում ТУ-154 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատները մեկնել են ողբերգության վայր, որը գտնվում է իրանական Կազվին քաղաքի մերձակայքում։

Զոհվածների հարազատներին ուղեկցել են Թեհրանի թեմի առաջնորդը, Իրանի հայկական համայնքի և Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ։

Կիրակի՝ հուլիսի 19-ին, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի կարգ, որը կմատուցի Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Ամենայն հայոց Գարեգին Բ-ը կաթողիկոսը շաբաթ Սբ. Էջմիածնի առաջնորդարանում հոգեհանգստի արարողություն կանցկացնի ավիավթարի զոհերի համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։