484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Business Initiative Directions միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մրցանակ է շնորհել որակի համար «Gold» կատեգորիայում
15:03
17 Հուլիսի 2009

Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել որակի համար «Gold» կատեգորիայում, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված BID-ի պաշտոնական տեղեկատվության մեջ:

BID-ին առաջատար մասնավոր կազմակերպություն է, որը  զբաղվում է ողջ աշխարհում զարգացման և որակի մշակույթի ներդրմամբ և նպտակաուղղված է

Quality Mix Plan ի և International BID Award մրցանակի շնորհմանը, ինչի շնորհիվ BID-ի կողմից գրեթե 100 երկրների՝ մրցանակների արժանացած ընկերություններն անցած 23 տարիների ընթացքում բարելավել են իրենց որակն ու դիրքը:

BID ընկերությունը ձեռնարկությունների շրջանում մշտապես հարցումներ և քվեարկություններ է անցկացնում՝ լավագույններին ընտրելու նպատակով: 2009 թ.-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Ժնևում:

2009 թ.-ին BID-ի համաշխարհային կոնգրեսը հանդիպումներ է անցկացրել Լոնդոնում, Մադրիդում, Ժնևում, Ֆրանկֆուրտում և Նյու-Յորքում, ինչպես նաև վերջին տասը ամսվա ընթացքում ծանոթացել է աշխարհի 94 երկրների  ընկերությունների գործունեությանը:

«ISAQ-ի կանոնադրության և QC 100 Total Quality Management մոդելի հիման վրա որոշվել է, որ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը Ժնևում պետք է շնորհվի International Star Award for Quality մրցանակը՝ «Gold» կատեգորիայում», - ասվում է BID-ի տեղեկատվության մեջ:

Լավագույններից լավագույններին փոխանցվող հեղինակավոր մրցանակը հովանավորվում է 26 մեդիա-հրատարակությունների կողմից՝ շուկայական հարաբերությունների փոփոխության, նորարարությունների ներդրման, ապրանքանիշերի աճի, տեխնոլոգիաների զարգացման, նոր ապրանքների, բիզնես նորությունների և ֆինանսների ներդրման նպատակով: Յուրաքանչյուր հաղթող-ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը անմիջականորեն հայտնվում է մամուլում:

2009 թ.-ի մրցանակաբաշխությանը կմասնակցեն աշխարհի 74 երկրները ներկայացնող ընկերությունները, ինչպես նաև գործունեության տարբեր ոլորտները ներկայացնող առաջնորդներ, տնտեսության, արվեստի, կորպորատիվ իմիջի ոլորտի պրոֆեսիոնալներ, որակի ոլորտի փորձագետներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Business Initiative Directions միջազգային մրցանակները հանձնվում են ընկերություններին՝ TQM (Total Quality Management) և QС100 որակի մոդելների պահանջների կատարման հիման վրա: Այս ծրագիրը խթանում է ձեռնարկությունների ղեկավարներին՝ բարելավել գործընթացներն ու աշխատանքի համակարգերը:

«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը հայկական տեղեկատվական շուկայի առաջնորդներից է: 2005 թ.-ի հուլիսին գրանցված գործակալության հիմնական նպատակը օպերատիվ և օբյեկտիվ կերպով Հայաստանի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը լուսաբանելն է։

2005 թ.-ի դեկտեմբերի 8-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ու «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալությունը տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին:

ԱՄԻ «Նովոստի-Արմենիան» մեջբերվողականության ցուցանիշով հայկական լրատվական գործակալությունների և պորտալների շրջանում առաջատարների թվում է՝ վիրտուալ ներկայացուցչությունների, վեբ-պորտալների, Ինտերնետ-ռեսուրսների վարկանիշների համապատասխան՝ շնորհված Arcaler Scorecard-ի կողմից:

Այս տարվա մարտին «Նովոստի-Արմենիա» գործակալությունը լավագույնն է ճանաչվել «Եվրոպական թեմաներն առավել ընդգրկուն լուսաբանելող ԶԼՄ» անվակարգում՝ «Հայկական ԶԼՄ-ներում եվրոպական թեմաների մոնիտորինգ» ուսումնասիրության արդյունքում, որն անցկացրել էին «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: