484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը Հայաստանը գնում է անշեղորեն. իշխող կուսակցության պատգամավոր
19:33
16 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը նպատակ է, որին Հայաստանը գնում է, ասաց ՀՀ Հանրապետական կուսակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

«Սա երկար ճանապարհ է, բայց մենք գնում ենք դեպի այդ նպատակը, և ես կարծում եմ՝ անշեղորեն»,- հինգշաբթի «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում: Հնարավո՞ր է, արդյոք, առաջընթաց բանակցություններում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց նա:  

Ընդ որում Նաղդալյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետում ասվում է, որ այդ կազմակերպության նպատակը «ազգերի բարեկամական հարաբերությունների զարգացումն է՝ հիմնված իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը հարգելու վրա»:

«Այդպիսով միանշանակ կերպով ասվում է, թե ինչ տեղ է զբաղեցնում ինքնորոշման իրավունքի սկզբունքը պետության ու պետությունների հանրության կյանքում»,- պարզաբանեց նա:  

ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ կետում, պատգամավորի խոսքերով, ընդգրկված է տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության սպառնալիքից ձեռնպահ մնալու կոչ:  

«ՄԱԿ-ի կանոնադրությամբ տարածքային ամբողջականության հարցը դիտվում է որպես մեթոդ, ուղի, ձև կամ քայլեր՝ ուղղված ժողովուրդների ինքնորոշման իրավահավասար իրավունք ապահովելուն: Ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջնահերթ է, իսկ պետության տարածքային ամբողջականությունը՝ կիրառական է, ուղի է»,- ընդգծեց Նաղդալյանը:  

Այս առնչությամբ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը նշեց, որ եթե կողմերը առաջին տեղում դնում են տարածքի կարգավիճակի հարցի լուծումը, ապա նրանք պատրաստ չեն փոխզիջման:

Նրա խոսքերով՝ վրաց-աբխազական հակամարտության կարգավորման համար Շտայնմայերի առաջ քաշած ճանապարհային քարտեզում 11 կետ կար, և կարգավիճակի որոշումը 11-րդ տեղում էր՝ 10 այլ խնդիրների լուծումից հետո:

«Քանի դեռ չկա այն ըմբռնումը, որը կարգավիճակի հարցի որոշումը  խաղաղ գործընթացի վերջն է, այլ ոչ թե սկիզբը, կողմերը միշտ կհիմնվեն այդ առաջին կետի վրա ու տարբեր կողմեր կգնան: Սա այն հարցն է, որը լուծվելու է 11-րդ հերթին՝ 10 ուրիշ հարցերի լուծումից հետո»,- ասաց նա:

Ի պատասխան այս հայտարարության՝ ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ Շտայնմայերի նախագիծն իսկապես շատ հետաքրքիր էր, որում միայն վերջին՝ 11-րդ կետն էր վերաբերում կարգավիճակին:

«Եվ որտե՞ղ են այժմ Շտայնմայերն ու իր նախագիծը: Վերջնական արդյունքում ստացվեց այնպես, որ և Աբխազիան, և Հարավային Օսեթիան առաջին հերթին լուծեցին կարգավիճակի հարցը և լուծեցին ՌԴ-ի ու Նիկարագուայի օգնությամբ, որոնք ճանաչեցին նրանց անկախ կարգավիճակը: Ամեն դեպքում՝ այլ կերպ ստացվեց»,- ընդգծեց նա:

Այս առնչությամբ Հովհաննիսյանն ասաց, որ «միշտ չէ, որ կատարյալ սխեմաները կյանքի են կոչվում»:

«Դրանք կարող են կյանքի կոչվել, երբ կողմերը մեկը մյուսին վստահում են ու հավատում, որ առաջին 10 կետերը կկատարվեն, և 11-րդն էլ կարգավիճակը կլինի: Մենք Ադրբեջանի հանդեպ վստահության հնարավորություն չունենք, այդ իսկ պատճառով չենք կարող վերջին տեղում թողնել Լեռային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»«- ամփոփեց պատգամավորը:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։