484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը անհնար է մոտակա հեռանկարում. պատգամավոր
17:41
16 Հուլիսի 2009

Ղարաբաղյան խնդիրն այնքան մեծ, խորն ու խճճված է, որ ամիսներն ու տարիները բավարար չեն լինի դրա վերջնական կարգավորման համար, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։

«Դեռևս շատ երկար և քրտնաջան աշխատանք պետք է տանել այդ ուղղությամբ»,- հինգշաբթի ասաց պատգամավորը «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում. Հնարավո՞ր է, արդյոք, առաջընթաց բանակցություններում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

Նաղդալյանի խոսքերով՝Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից սպասումները մեծ են, քանի որ «այս թեման մեզ համար կապված է մեծ էմոցիաների և զգացումների հետ»։

«Այդ գործընթացը ուժեղացնում է նաև այն, որ ամեն անգամ այսպիսի հանդիպումներից առաջ մենք լսում ենք հայտարարություններ «բաց պատուհանի» կամ «ոսկե հնարավորության» կամ «ճեղքման հնարավորության» մասին, ինչը մեծացնում է իրարանցումը հերթական ռաունդի շուրջ»,- ասաց նա։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Մոսկվայում՝ միջազգային ոչ պաշտոնական միջոցառման՝ «ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավի» ընթացքում։

Պատգամավորը նշեց նաև, որ հետաքրքրությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նկատմամբ բորբոքվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների վերջերս արած՝ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության հրապարակմամբ։

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Զուգահեռ հրապարակվել են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնական սկզբունքները:

Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Այս կապակոցւթյամբ Նաղդալյանը ցանկություն արտահայտեց լսել Ադրբեջանի պարզ, հստակ պատասխանը և կարծիքը բազային սկզբունքների վերաբերյալ։

«Ադբեջանի կարծիքները հակասական են՝ մեկ տարի առաջ ստորագրվել է համաձայնագիր (Մայնդորֆի հռչակագիր – «Նովոստի-Արմենիա»), որն ապահովում է մեզ համար խաղաղ զարգացում և հրաժարում ռազմական գործողություններից, բայց, չնայած դրան, մենք ժամանակ առ ժամանակ կրկին ռեզմատենչ հռետորություն ենք լսում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից»,- պարզաբանեց նա։

Վերջում Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր նոր հանդիպում «մի փոքր մոտեցնում է մեզ նրան, որ հարցը կլուծվի, թեև ոչ մոտ հեռանկարում»։

«Փոքր քայլը նույնպես քայլ է դեպի առաջ։ Դա ավելի վատ է, քան խաղաղությունն  ու վերջնական լուծումը, բայց ավելի լավ է, քան պատերազմը կամ ռազմական դիմակայությունը»,- հավելեց Նաղդալյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: