478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հարցում միջնորդների առաջարկած զիջումները սպառնալիքի տակ են դնում հայ ժողովրդի անվտանգությունը Հայաստանում և ԼՂՀ-ում. ՀՅԴ
17:03
16 Հուլիսի 2009

Ղարաբաղյան հարցում միջնորդների առաջարկած զիջումները սպառնալիքի տակ են դնում հայ ժողովրդի անվտանգությունը Հայաստանում և ԼՂՀ-ում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցությունը ծրագրում էր բողոքի ակցիա անցկացնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ իրադարձությունների առնչությամբ, մասնավորապես, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարության, որում ասվում է, որ Երևանին ու Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի հարցով վերջին առաջարկությունների տարեբրակը: Սակայն ակցիան հետաձգվեց՝ Իրանում Caspian Airlines ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառով:   

«Մենք չենք հրաժարվում ակցիան անցկացնելուց, քանի որ ժամանակը պահանջում է  չձգձել գործընթացը, սակայն ծրագրում ենք այն մեկ այլ ձևաչափ տեղափոխել, մասնավորապես, Երևանում համանախագահ երկրների դեսպանատներին կհանձնվեն նամակներ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությամբ, ընդ որում, համանման ակցիաներ հայերի կողմից կանցկացվեն ամբողջ աշխարհում»,- ասաց Ռուստամյանը:  

Նրա խոսքերով՝ մասնավորապես, սա կվերաբերի ՄԽ երեք անդամ-երկրների՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին:

Նա նշեց, որ բոլոր երկրներում ակցիայի մասնակիցները կհնչեցնեն նամակը ընդհանուր բովանդակությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ ««մեծ ութնյակի» վեհաժողովից հետո և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի մոսկովյան հանդիպման նախաշեմին ՀՅԴ-ն դիմում է համանախագահ- երկրներին՝ հայտնելով ողջ հայ ժողովրդի խոր հիասթափությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից Հայաստանի վրա գործադրվող չարդարացված ու չհիմնավորված ճնշման առնչությամբ՝ ստիպելով Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ միակողմանի ու վտանգավոր զիջումների գնալ»: 

«Տվյալ զիջումները սպառնալիքի տակ են դնում հայ ժողովրդի անվտանգությունը Հայաստանում և ԼՂՀ-ում, կբարձրացնեն Ադրբեջանի կողմից ագրեսիայի նոր ալիքի հնարավորությունը և վնաս կհասցնեն հակամարտության իրական կողմերի՝ իսկապես երկարատև ու կայուն խաղաղության հասնելու հնարավորություններին»,- ասաց Ռուստամյանը: 

Նրա խոսքերով՝ նամակում նշվում է նաև, որ ներկայիս խաղաղ գործընթացի բացահայտ թերություններից է նաև այս գործընթացից Լեռնային Ղարաբաղի օրինական կերպով ընտրված ներկայացուցիչներին բացառելը:

«Որպես այս հակամարտության անմիջական կողմ, ադրբեջանական ագրեսիայի հիմնական զոհ, ու տարածաշրջանային խաղաղության լիարժեք անդամ՝ ԼՂՀ-ն պետք է խաղաղ գործընթացի բոլոր ասպեկտների լիարժեք ու իրավահավասար մասնակից լինի: Առանց այդ մասնակցության տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղություն պարզապես լինել չի կարող»,- ընդգծեց Ռուստամյանը:  

Ավելին, ինչպես կարծում է, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները չեն համապատասխանում հակամարտության բնույթին ու պատմությանը: Դրանք նաև բացարձակապես հաշվի չեն առնում ԼՂՀ ժողովրդի ցանկությունը, որը օրինական կերպով այն արտահայտել է 1991 և 2006 թթ.-ին հանրաքվեների ժամանակ:

«Տվյալ հարցով անցկացված քննարկումները հանգեցրին այն կարծիքի, որ բանակցությունների ներկայիս ձևաչափում թերություններ կան, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մատնանշած հիմնական սկզբունքները պազրապես սպառնալիք են պարունակում ՀՀ և ԼՂՀ կենսունակությանը և, հետևաբար, չպետք է իրագործվեն հայկական իշխանությունների կողմից»,- ասաց Ռուստամյանը:

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին վերջերս հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Զուգահեռ հրապարակվել են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնական սկզբունքները:

Այդ սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։