484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայում ՀՀ դեսպանը տեղում ծանոթացել է Մարգանեց քաղաքում ստեղծված իրավիճակին
10:41
16 Հուլիսի 2009

Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն այցելել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզ` կապված մարզի Մարգանեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հունիսի 28-ին Մարգանեց քաղաքի սրճարաններից մեկում կռիվ է ծագել: Անհապաղ դեպքի վայր է ժամանել քննիչ-օպերատիվ խումբը:  Պարզվել է, որ սրճարանում հանգստացել են տեղի բնակիչների երկու խումբ, որոնց կազմում եղել են նաև Ուկրաինայի հայազգի բնակիչներ: Հանկարծ նրանց միջև կենցաղային բնույթի վեճ է ծագել, որը կամաց-կամաց կռվի է վերածվել: Պարեկային ծառայության տեսուչ միլիցիայի 22-ամյա սերժանտ Սերգեյ Բոնդարենկոն, ով ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, փորձել է հանգստացնել վիճաբանող կողմերին: Խառնաշփոթի ժամանակ հայազգի մասնակիցը դանակով մահացու վնասվածք է հասցրել միլիցիայի աշխատակցին ուղիղ սրտին: Կռվի երեք մասնակիցները, որոնց թվում էր նաև տուժածին մահացու հարված հասցնողը, տեղափոխվել են հիվանդանոց:

Միաժամանակ բժշկական հաստատության շենքի մոտ են ժամանել տուժածների հարազատներն ու ծանոթները, որոնց միջև ծագել է հերթական վեճը, որն ուղեկցվել է խուլիգանական դրսևորումներով: Մասնավորապես, վնասվել է 5 մեքենա: Հաղորդագրության համաձայն, հասարակական կարգի խմբակային խախտումները կասեցնելու նպատակով, իրավապահ մարմինները համապատասխան նախազգուշական-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել:

Այցի ընթացքում Խաչատրյանը հանդիպել է Դնեպրոպետրովսկի մարզի և Մարգանեց քաղաքի ղեկավարության, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել են քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննությանն առնչվող հարցեր:

Մարզի և քաղաքի ղեկավարները ՀՀ դեսպանին տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, այն որակվել է որպես խուլիգանություն:

Ըստ տեղական իշխանությունների հավաստիացումների՝ ներկայում իրավիճակը կարգավորվել է, այն գտնվում է իրավապահ մարմինների լիակատար հսկողության ներքո:

Մարզի ղեկավարները նշել են, որ մարզի հայ համայնքը օրինակելի համայնք է, և հայերը վայելում են մարզի ղեկավարության և հասարակայնության վստահությունն ու համակրանքը:

ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել մարզի և քաղաքի ղեկավարությանը ձեռնարկած քայլերի, հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու նպատակով` իրավիճակը հսկողության տակ վերցնելու համար:

Այցի ընթացքում Արմեն Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաև Մարգանեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվել է քաղաքում ստեղծված իրավիճակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: