478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանում վթարի ենթարկված Տու-154-ի զոհերի ընտանիքներին
20:03
15 Հուլիսի 2009

Եվրամիությունը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը, զոհերի հարազատներին ու մտերիմներին Տու-154-ի, որը վթարի ենթարկվեց Իրանում և որին վերջին տվյալներով զոհ գնաց 168 մարդ, չորեքշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը:

«ԵՄ նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում այս սարսափելի միջադեպին զոհ գնացած մարդկանց ընտանիքներին ու մտերիմներին»,- գործակալությունը մեջբերում է Շվեդիայի հրապարակած հայտարարության տեքստը, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում:

Ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի առանձին հայտարարությունում ասվում է. «Ես կցանկանայի անկեղծ ցավակցություն հայտնել այս ողբերգության զոհերի ընտանիքներին, ինչպես նաև Իրանի կառավարությանը»:   

Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ կործանվել է ժամը 11.09-ին՝ Իմամ Խոմեյնու անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց 16 րոպե անց։ Այդ ընթացքում ինքնաթիռը հասցրել է հավաքել մոտ 8 կիլոմետր բարձրություն։ Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Բոլոր 154 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները մահացել են: Վթարի պատճառը, նախնական տվյալներով, օդանավի շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: