486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ТУ-154 ինքնաթիռները գերհուսալի են. ԱԱԱ նախագահ
17:58
15 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ТУ-154 ինքնաթիռները գերհուսալի են, և այսպիսի 14 ինքնաթիռներ թիչքներ էին իրականացնում Հայաստանում 1976 թվականից մինչև 2000-ականների սկզբները, գործնականում՝ անվթար, ասաց Ազգային ավիացիոն ասոցիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ինքնաթիռի մեղքով որևէ ծանր ավիացիոն դեպք այս տարիների ընթացքում մեզ մոր չի եղել»,- ասաց նա։

Ադբաշյանը հիշեց մի դրվագ, երբ կոտրվել էր ինքնաթիռի տուրբինը, «բայց դա պատահում է ցանկացած ինքնաթիռի պարագայում՝ թե մեր, թե օտարերկրյա»։

«Մեր անձնակազմը պատվով այն ժամանակ դուրս եկավ իրավիճակից և բարեհաջող վայրէջք կատարեց։ Այլ արտակարգ դեպքեր չեն եղել»,- ասաց ԱԱԱ նախագահը։

Բացի այդ, Ադբաշյանի խոսքերով, արդեն վերակառուցման տարիներին Հալեպում մի դեպք է եղել, երբ Ту-154-ը սխալ էին բեռնել, ինչպես նաև «կոպիտ խախտել էին ինքնաթիռի կենտրոնը, ինչի պատճառով այն անձնակազմի համար անսպասելիորեն սկսել էր ընկնել»։

«Ես անձամբ եմ զբաղվել այդ ինքնաթիռով, հաշվարկներ կատարել, որոնք փոխանցվել են Ժուկովսկու ակադեմիա (Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության և Կարմիր դրոշի շքանշանակիր, պրոֆեսոր Ն.Ե.Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա – «Նովոստի-Արմենիա»), և պարզվել է, որ խախտված է եղել կենտրոնը, և ինքնաթիռն ընկել է քամու ուժեղ շարժի մեջ»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ «այլևս ТУ-154-ի հետ կախպված որևէ այլ արտակարգ պատահար չի եղել»։

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են  օտարերկրյա երկրներում ապահովվում ինքնաթիռի տեխնիկական պահպանության ընթացակարգերը, փարձագետը նշեց, որ «այստեղ կարելի է անվերջ կասկածել, բայց բանն այն է, որ Caspian Airlines-ը Ռուսաստանի հետ համատեղ ավիաընկերություն է, և ես կարծում եմ, որ ռուսական կողմը որևէ կոպիտ բացթողում տեխնիկական առումով թույլ չէր տա»։

Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:

«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: