481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Մանկական Եվրատեսիլ-2009-ի ազգային ընտրական փուլի կազմակերպիչները վստահեցնում են, որ անաչառ մրցույթ է անցկացվել
11:09
15 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Մանկական Եվրատեսիլ-2009-ի ազգային ընտրական փուլի կազմակերպիչները վստահեցնում են, որ անաչառ մրցույթ է անցկացվել և անհիմն են համարում ժյուրիի անաչառ չլինելու վերաբերյալ մեղադրանքները:

«Որոշ անբարեխիղճ ԶԼՄ-ներ ընտրական փուլի ժյուրիին և կազմակերպիչներին վարկաբեկելու քայլեր են ձեռնարկել՝ պնդելով, որ ընտրությունն ազնիվ չէր, իսկ հաղթողն ընտրվել էլ նախապես», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց նախագծի ղեկավար, Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի՝ հատուկ նախագծերի հարցերով խորհրդական Դիանա Մնացականյանը:

SMS-քվեարկության և ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ Լուարա Հայրապետյանը հուլիսի 11-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընտրական փուլի հաղթող է ճանաչվել:

Մանկական Եվրատեսիլ-2009-ին Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար պայքարում էին յոթ կատարողներ և խմբեր՝ Ջուլի Բերբերյանն ու Լիկա Մուշեղյանը, «Ճերմակ ամպիկներ» խումբը, Լուարա Հայրապետյանը, «Ուրախ ղողանջներ» խումբը, «Զանգակ» խումբն ու Ռազմիկ Աղաջանյանը:

Մնացականյանը տեղեկացրեց, որ Լուարան հավաքել էր ամենաբարձր բալերը՝ թե SMS-քվեարկության, թե ժյուրիի որոշման արդյունքում:

«SMS-քվեարկության միջոցով Լուարայի օգտին քվեարկել էր 944 հեռուստադիտող, իսկ ժյուրին նրան 12 բալ էր շնորհել: Ռազմիկ Աղաջանյանի օգտին քվեարկել էր 861 մարդ (ժյուրին շնորհել էր 10 բալ), Ջուլի Բերբերյանի և Լիկա Մուշեղյանի օգտին՝ 303 մարդ (ժյուրին շնորհել էր 8 բալ), «Ուրախ ղողանջներ» խմբի օգտին՝ 805 մարդ (ժյուրին 6 բալ էր շնորհել), «Ճերմակ ամպիկներ» խմբի օգտին՝ 807 մարդ (8 բալ՝ ժյուրիի որոշմամբ), «Զանգակ» խմբի օգտին՝ 329 SMS-հաղորդագրություն (5 բալ՝ ժյուրիի որոշմամբ), Անգել Պետրոսյանի օգտին՝ 133 մարդ (7 բալ շնորհել է ժյուրին)», - տեղեկացրեց նախագծի ղեկավարը:

Մանկական Եվրատեսիլ-2009-ը կանցկացվի նոյեմբերի 21-ին Կիևում: Մրցույթին կմասնակցեն 13 երկրի ներկայացուցիչներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: