478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հանրահայտ ռեժիսոր Ալեն Թերզյանին պատվո շքանշան է շնորհել
19:36
14 Հուլիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Ֆրանսիայի կինոարտադրողների միության, Կինոարվեստի ֆրանսիական ակադեմիայի, «Սեզար» կինոմրցանակաբաշխության նախագահ, Կաննի կինոփառատոնի տնօրեն Ալեն Թերզյանին պատվո շքանշան է շնորհել:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, շքանշանը շնորհվել է կինոարվեստի բնագավառում ունեցած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաև հայրենիքի հետ մշակութային սերտ համագործակցության ու հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը նպաստող գործունեության համար:

Հանձնելով պետական բարձր պարգևը` նախագահ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի առաջին այցը Հայաստան:

«Մեր ժողովրդի ճակատագիրն այնպես է դասավորվել, որ նրա մի զգալի հատվածը սփռված է աշխարհով մեկ: Բայց սա մեզ համար նաև առավելություն է, և ես հաճախ եմ պնդում, որ Հայաստանը մի երկիր է առանց Սփյուռքի ու բոլորովին այլ երկիր` Սփյուռքով»,- ընդգծեց Սարգսյանը:

Նախագահի խսոքերով՝ Հայաստանը հպարտ է, որ Ալեն Թերզյանի նման հայրենակից ունի:

«Ձեր նմանների շնորհիվ է նաև Հայաստանն ավելի ճանաչելի դառնում աշխարհում: Մեր նպատակն է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները լինելով տվյալ երկրի լավ քաղաքացի` միաժամանակ Հայաստանը համարեն իրենց պատմական հայրենիքը»«- ասաց Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ ռեժիսորի մասնակցությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Իր հերթին Թերզյանը նշեց, որ տպավորված է «Ոսկե ծիրան» փառատոնով, որը տարեցտարի ավելի ու ավելի մեծ համբավ է ձեռք բերում:

«Անչափ ուրախ եմ, հպարտ ու հուզված, որ Հայաստանում եմ` իմ պատմական հայրենիքում: Երբ ոտք դրեցի հայկական հողին, տարօրինակ զգացում ապրեցի: Դա մի բան է, որ կարող է հասկանալ միայն այն հայը, ով ամբողջ կյանքում երազել էր լինել Հայաստանում, և այդ երազանքը վերջապես իրականություն դարձավ»«- ասաց Թերզյանը:

Պատվո շքանշանը շնորհվում է ՀՀ պետական ու ազգային շահերի պաշտպանության համար, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում հատուկ արժանիքների, ՀՀ հետ բարեկամության հաստատման, ամրապնդման ու զարգացման համար, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։