482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
19:25
14 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ շնորհավորել դեսպանության աշխատակազմին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Այցելության ընթացքում նախագահը Ֆրանսիային մաղթել է հետագա զարգացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային` հայ ժողովրդի համար օրհասական պահին օգնության ձեռք մեկնելու, նրա մի զգալի հատվածին իր գիրկն ընդունելու, զարգանալու հնարավորություն ստեղծելու համար և նշել, որ նրանք այսօր լինելով լիիրավ ֆրանսիացի՝ հավատարիմ են նաև հայկական ինքնությանը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Մի քանի դար շարունակ Բաստիլի միջնադարյան ամրոցում է գտնվել Փարիզի հանրահայտ բանտը, որը աբսոլյուտիզմի խորհրդանիշ է դարձել: 1789 թ.-ի ժողովրդական հուզումների ժամանակ ամրոցը գրավվել է ու կործանվել: Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ը, ավանդաբար համարում են Ֆրանսիական մեծ հեղափոխության մեկնարկի ամսաթիվ:

Բաստիլի գրավման առաջին տարեդարձին Ֆրանսիայում «Դաշնության տոն» անցկացվեց, որի կազմակերպիչները ծրագրել էին ցույց տալ հեղափոխության արդյունքում ողջ ֆրանսիացի ժողովրդի միասնությունը: 1880 թ.-ին Ֆրանսիական Սենատը հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոն հռչակեց: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: