483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Մադրիդյան սկզբունքները դե-ֆակտո ամրագրել են Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության կարգավիճակը. կարծիք
17:21
14 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մադրիդյան սկզբունքները դե-ֆակտո ամրագրել են Լեռնային Ղարաբաղի որպես անկախ պետության կարգավիճակը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը: 

«Մադրիդյան սկզբունքներում ամրագրվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ինքնուրույն միավոր է և պետք է անկախ պետության կարգավիճակ ունենա՝ լինի դա հանրաքվեի միջոցով, թե որևէ այլ կերպ՝ դիվանագիտական կամ միջպետական»«- ասաց Հարությունյանը: 

Տվյալ առումով, ինչպես կարծում է փորձագետը, զգալիորեն կրճատավում է ադրբեջանական դիվանագիտության՝ մանևրելու հնարավորությունը՝ ի տարբերություն հայկական կողմի, որն ինչ-որ տեղ կարող է բավարարվել փաստաթղթի առանձին կետերով, որոնցից ոչ բոլորն են բարենպաստ և ընդունելի:  

Ընդ որում նա նշեց, որ թեև Մադրիադյան սկզբունքների հրապարակումը սենսացիա չէ, քանի որ դրանք ներկայացվել էին արդեն երկու տարի առաջ, այդուհանդերձ, փաստաթուղթը որոշակի բացատրություններ է պահանջում, մասնավորապես, նշվում է այն փաստը, որ կարգավիճակի մասին հարցը կսահմանվի ապագայում հանրաքվեի միջոցով, սակայն ստույգ ժամկետներ չկան:

Փորձագետի կարծիքով՝ գոյություն ունի նաև տարածքների վերադարձի հետ կապված խնդիր, մասնավորապես, նշվում է Ղարաբաղի հսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, սակայն ոչ մի խոսք ղարաբաղյան այն տարածքների մասին, որոնք տվյալ պահին գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ: Հարությունյանի խոսքերով՝ չի պարզաբանվում նաև փախստականների վերադարձի հարցը:

«Կան նաև խաղաղասիրական ուժերի տեղակայման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, թե որ երկրներն են դրանք ներկայացնելու և ինչ ձևաչափով են գործելու՝ հատկապես հաշվի առնելով ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայման փորձը, երբ վերջիններս ժամանակին չկարողացան ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»«- ասաց հարությունյանը:   

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։