482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենաերկար ճոպանուղին կկառուցվի Հայաստանի հարավում
16:24
14 Հուլիսի 2009

Դեպի Տաթև վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցման մասին պայմանագիր է ստորագրվել երեքշաբթի Երևանում։

Ճոպանուղու կառուցումը «Տաթևի վերածնունդն ու վերականգնումը» եռամյա ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն իրականացնում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամը 2009 թվականի փետրվարից։

Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։

Ինչպես լրագրողներին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, ծրագրի հիմնական նպատակը հոգևոր և պատմամշակութային բարձր արժեք ունեցող Տաթևի համալսարանի վերականգնումն ու համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումն է։

Փափազյանի խոսքերով՝ ծրագրի իրականացումը և ճոպանուղու կառուցումը թույլ կտա մեծացնել Տաթև այցելող զբոսաշրջիկների հոսքը և թեթևացնել դեպի համալիր վերելքը։

«Ճոպանուղու շինարարությունից հետո վերելքը դեպի համալիր կզբաղեցնի մոտ 10 րոպե, իսկ սրահում կտեղավորվի շուրջ 25 մարդ։ Ծրագիրը առանձնապես կարևոր նշանակություն ունի, քանի որ Տաթևը հասանելի է դարձնում նույնիսկ ձմեռվա պայմաններում։ Դա թույլ կտա եռապատկել Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը»,- ասաց նա։

Միաժամանակ Փափազյանը նշեց, որ կապահովվի ճապանուղով վերելքի անվտանգությունը։ Նա տեղեկացրեց, որ շինարարության ծրագրի արժեքը կկազմի 6,8 մլն եվրո։

Ծրագրի իրականացման նախաձեռնությունը ողջունել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ով հիշեցրեց, որ ՀՀ Սյունիքի մարզում 2009 թվականի հունիսին կայացած արտագնա նիստում հաստատվել է Տաթևի վերկանգնման ծրագիրը։ 

Իր հերթին ճոպանուղու շինարարությամբ զբաղվող «Գարավենտա» շվեյցարական ընկերության վաճառքի գծով տնօրեն Պիտեր Բաումանը նշեց, որ ճոպանուղին լիովին անվտանգ կլինի, քանի որ ընկերության բոլոր օբյեկտները կառուցվում են եվրոպական և համաշխարհային ամենաժամանակակից չափորոշիչներին համապատասխան։ Նա տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն 17 հազար օբյեկտ է կառուցել ամբողջ աշխարհում, իսկ «Գարավենտայի» տարեկան շրջանառությունը կազմում է 500-600 մլն դոլար։

ՀՀ կառավարության հունիսի 26-ի որոշումամբ՝ Տաթև վանական համալիրը և հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձաթափ, Աղվանի և Բարձրավան գյուղերն ընդգրկված են «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում։

«Տաթևի վերածնունդն ու վերականգնումը» ծրագիրն իրականացվում է Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի կողմից և Ռուբեն ու Վերոնիկա Վարդանյանների ստեղծած «Տաթև Ֆաունդեյշըն» հիմնադրամի, ԱՐԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև «Հայաստան-2020» ծրագրի կողմից։

Ծրագրի գործընկերն է «Ամերիաբանկ» բանկը, որը զբաղվում է ծրագրի սպասարկումմամբ և հանդես է գալիս որպես ֆինանսական խորհրդատու։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: