478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 300 սփյուռաքահայ երիտասարդ «Արի տուն» ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
14:36
14 Հուլիսի 2009

Արդեն ավելի քան 300 սփյուռքահայ երիտասարդ «Արի տուն» ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը մի շարք հասարակական կազմակերպությունների կառույցների հետ մշակել և գործարկել է «Արի տուն» ծրագիրը, որը նախատեսում է տարբեր երկրներում ստեղծել երիտասարդների խմբեր, որոնց մասնակիցները կկարողանան այցելել Հայաստան և բնակվել հայկական ընտանիքներում: Ծրագրին կարող են մասնակցել հայկական սփյուռքի 14-25 տարեկան ներկայացուցիչներ: Ծրագիրը նպատակ ունի ակտիվացնել պատանիների և երիտասարդների այցերը Հայաստան, որտեղ նրանք կբնակվեն հայկական ընտանիքներում, կկարողանան գտնել իրենց ընկերներին և մտերիմներին, ծանոթանալ ավանդույթներին ու կենցաղին:

Ինչպես նշեց Ազիզյանը, ծրագրում ներկայացված երկրների շրջանակը բավականին լայն է և ներառում է 14-25 տարեկան երիտասարդներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Եգիպտոսը, Սիրիան, Իրանը, Թուրքիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան:

Միաժամանակ նա ընդգծեց, որ ամեն օր նախարարությունը շարունակում է ստանալ մինչև տասը հայտ՝ ավելացնելով, որ ծրագրին մասնակցելու համար չկան որևէ աշխարհագրական սահմանափակումներ:

«Թեպետ ծրագրի համաձայն՝ նախատեսվում է սփյուռքից ընդունել շուրջ 500 երեխայի, մենք չենք ուզում ոչ ոքի մերժել և հույս ունենք, որ հովանավորների ներգրավման հաշվին՝ կկարողանանք ապահովել բոլոր ցանկացողների այցելությունը», - ասաց Ազիզյանը:

Նա հիշեցրեց, որ պետությունը բյուջետային միջոցների հաշվին հոգում է Հայաստանում ծրագրի մասնակիցների կացության բոլոր ծախսերը՝ ներառյալ մուտքի արտոնագիրը, տրանսպորտը, թանգարանների և պատմական հուշարձանների այցելությունները:

«Հուլիսի 15-ին մեկնարկող առաջին փուլի ժամանակ երեխաները կտեղավորվեն ընդունող ընտանիքներում՝ Երևանում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, իսկ ապագայում ծրագրվում է ընդլայնել երեխաների տեղավորման հնարավորությունները Հայաստանի բոլոր մարզերում և Ղարաբաղում և նույնիսկ քննարկվում է երեխաներին պատմական Հայաստանի տարածքում տեղավորելու հնարավորությունը», - ասաց Ազիզյանը:

Ծրագրի ղեկավարը նշեց, որ արդեն գրանցվել է ավելի քան 500 ընտանիք, որոնք անհատույց պատրաստ են երկու շաբաթով ընդունել սփյուռքի երիտասարդներին:

Նրա խոսքերով, ընտանիքների բոլոր կոմունալ և սոցիալական պայմանները հատուկ ստուգում են անցնում, որպեսզի ընտանիքը, առաջին հերթին, ի վիճակի լինի հոգալ համապատասխան ծախսերը, ինչպես նաև, որպեսզի ապահովվեն անհրաժեշտ նվազագույն կոմունալ պայմանները:

«Մենք չենք պատրաստվում գունազարդել Հայաստանի մասին սփյուռքի երիտասարդների պատկերացումը՝ փորձելով նրանց ներկայացնել միայն լավ ապահոված ընտանիքները, ինչի կապակցությամբ կացության պայմանները բոլորի համար տարբեր կլինեն և կհամապատասխանեն ժամանակակից հայկական իրողություններին», - ասաց Ազիզյանը:

Կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ 2009 թ.-ին «Արի տուն» ծրագրի իրագործման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 68 հազար դոլար (25 միլիոն դրամ):

Ծրագիրն իրագործում է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ իշխանության տեղական մարմինների համագործակցությամբ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ:

Ծրագրի հովանավորներն են Ամերիկայի իրաքահայերի միությունը, Երևանի կոնյակի գործարանը, «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հայկական հեռահաղորդակցական ընկերությունն ու VivaCell-MTS բջջային օպերատորը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։