480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրագործումնը անուղղելի վնաս կհասցնի ԼՂՀ և Հայաստանի ազգային շահերին . ԼՂՀ ԱԳ նախկին նախարար
14:53
13 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հիմնարար սկզբունքների ընդունումն ու իրագործումն անուղղելի վնաս կհասցնի ԼՂՀ և Հայաստանի ազգային շահերին, ասվում է Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանի՝ Լեռնային Ղարաբաղի և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։

Երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Մասիս Մայիլյանի մեկնաբանությունների մեջ ասվում է՝

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի համատեղ հայտարարության տեքստը քիչ բանով է տարբերվում տարբեր մակարդակներում և տարբեր միջազգային կառույցներում՝ ավելի վաղ ընդունված հայտարարություններից, որոնք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի գործընթացին:

Հատկանշական է, որ այժմ երեք երկրների նախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ ավարտել ԵԱՀԿ պաշտոնական կայքում (http://www.osce.org/item/38731.html) հրապարակված հակամարտության կարգավորման կոնկրետ սկզբունքների համաձայնեցումը:

Փորձենք հակիրճ մեկնաբանել յուրաքանչյուր սկզբունքը՝

1. Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը

ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որևէ տարածքի հանձնումն Ադրբեջանին կնշանակի, առաջին հերթին, Մայր օրենքի՝ ԼՂՀ Սահմանադրության խախտում, որտեղ այդ տարածքներն ամրագրված են: Երկրորդը՝ ազատագրված տարածքների անգամ կեսից ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրս հանումը կվերացնի ԼՂՀ ռազմական և պարենային անվտանգությունը:

Հրապարակված սկզբունքներում նույնիսկ ակնարկ չկա Ադրբեջանի կողմից օկուպացված ավելի քան 1000 քառակուսի կմ ղարաբաղյան հողերը ԼՂՀ-ի վերահսկողությանը հանձնելու մասին:

Բանակցությունների ընթացքում պետք է խոսք լինի ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների մասին: Միայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ պետականության ճանաչումից հետո երկկողմ միջկառավարական հանձնաժողովը պետք է զբաղվի միջպետական սահմանների որոշմամբ և սահմանագծմամբ: Սա է սահմանային վեճերի լուծման միջազգային պրակտիկան:

2 . Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, անվտանգության և ինքնավարության երաշխիքների ապահովում

Այս սկզբունքն իրականում ԼՂՀ ինքնավարության սահմանափակման փորձ է, որը կասկածի տակ է դնում նրա անկախ կարգավիճակը և զրկում է հանրապետությունն անվտանգության սեփական համակարգից:

Անվտանգության իրական ապահովում կլիներ ԼՂՀ անկախության ճանաչումը, որը Արցախին նոր հնարավորություններ կտրամադրեր՝ սեփական անվտանգության պահպանման համար, այդ թվում նաև քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

3. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցք

ԼՂՀ-ի և Հայաստանի միջև ցամաքային կապը հաստատվել է 1992 թ.-ի մայիսին և ընդլայնվել է 1993 թ.-ի մարտական գործողություններից հետո: Միամտություն կլիներ սահմանափակել ԼՂՀ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող լիարժեք ցամաքային կապը խոցելի «միջանցքով»: Հետաքրքիր է, որ այս սկզբունքն առաջարկվում է հայերին՝ որպես զիջում:

4. Ապագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա

ԼՂՀ իրավական կարգավիճակն արդեն սահմանվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին՝ իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա և հաստատվել է մեկ այլ հանրաքվեով՝ 2006 թ.-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ:

Բացի այդ ԼՂՀ ժողովուրդը համահանրապետական նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ ութ անգամ անուղղակիորեն արտահայտել է իր նվիրվածությունն անկախ պետականությանը՝ կողմ քվեարկելով քաղաքական կուսակցությունների և առանձին թեկնածուների ծրագրերի օգտին, որոնցում նշվում է ԼՂՀ միջազգային ճանաչման և պետականության ամրագրման անհրաժեշտությունը:

Այսպիսով՝ վերջին 18 տարվա ընթացքում ԼՂՀ քաղաքացիները տասն անգամ կողմ են արտահայտվել ԼՂՀ անկախ կարգավիճակին:

5. Բոլոր ներքին տարհանված անձանց և փախստականների՝ նախկին կացության վայրեր վերադառնալու իրավունքի ապահովում

Այս սկզբունքը կարող է քննարկվել բոլոր երեք կողմերի միջև՝ Ադբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո: Դրական  պահ է «բոլոր» բառի օգտագործումը, այլ ոչ թե միայն ադրբեջանցի փախստականներինը: Թեև հասկանալի չէ՝ ով և ինչպես կարող է ապահովել հակադիր կողմի տարածքում հայտնված հարյուր հազարավոր մարդկանց իրավունքներն ու երաշխավորել անվտանգությունը:

6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում նաև խաղաղության  ապահովմանն ուղղված գործողություններ

Ըստ էության՝ մեզ առաջարկվում է փոխել գոյություն ունեցող ռազմական անվտանգության սեփական համակարգը «երկնագույն սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով:

ԼՂՀ տարածքում նույնիսկ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո օտար ռազմական ուժերի հնարավոր երևան գալն անմիջապես կվերածվի հանրապետության ինքնավարության կտրուկ սահմանափակման:

Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնավարությունը դեռևս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, և երկիրը ներկայացված չէ վերը նշված կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերին հակազդելու՝ միջազգային իրավունքի կողմից երաշխավորված լծակներից որևէ մեկը:

Այս պայմաններում խաղաղապահ ուժերի հնարավոր մուտքը ամբողջովին կհակասի մեր ազգային շահերին: ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր պետական ինքնավարությունը՝ չստանալով ինքնավարության համապարփակ միջազգային-իրավական ճանաչում:

Անվտանգության ապահովման ուղղակի պարտավորությունների, դրանց հետ միասին նաև կոնկրետի տարածքների փոխանցումը երրորդ կողմին չի երաշխավորում այդ անվտանգության ամրապնդումն ու իր մեջ նոր սպառնալիքներ է ներառում:

Ղարաբաղցիները խորհրդարային ժամանակաշրջանի «խաղաղապահների» հետ շփման սեփական փորձն ունեն, երբ զորքերը, որոնք ուղարկվել էին 1980-ականների վերջերին բնակչության անվտանգությունը պահպանելու համար, քրոնիկորեն չէին կատարում պարտականություններն ու չէին կարողանում պաշտպանել  Ադրբեջանական ԽՍՀ-ի հայկական բնակչության անվտանգությունը ջարդերից և բռնություններից:

1991 թ.-ին ԽՍՀՄ ղեկավարության հրամանով՝ նույն զորքերը դուրս քշեցին հայկական բնակչությանն Արցախի որոշ մասերից («Օղակ» օպերացիա): Խաղաղարար գործողությունները գրանցեցին ցածր արդյունավետություն նաև այլ հակամարտող գոտիներում:

Հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկող կառավարության համար սեփական շահերն ու խաղաղապահների անվտանգությունը միշտ ավելի կարևոր կլինեն, քան տեղական բնակչության անվտանգությունը:

Հրապարակված հիմնարար սկզբունքները՝ ընդունման և իրագործման դեպքում, անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության ազգային շահերին:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն ամրագրվել է 2009 թ.-ի հուլիսի 10-11-ը ԼՂՀ-ի մայրաքաղաքում անցկացված Համահայկական կոնֆերանսի բանաձևում: Հայաստանից, Արցախից  և Սփյուռքից ժամանած Կոնֆերանսի մասնակիցները պահանջեցին Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ չստորագրել առաջարկվող փաստաթուղթը:

Ակնհայտ է՝ կա այն բանի գիտակցումը, որ հակառակորդին տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդն ունի ինչպես իրավական և քաղաքական, այնպես էլ պատմական իրավունքներ, ուժեղ բարոյական հարված կլինի հայ ժողովրդի համար, որը կարող է տարիներով զրկել ազգային կամքը դիմակայելուց և սեփական պետականությունը կառուցելու մոտիվացիայից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց:

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները: Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը:

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ:

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։