487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ձեռնտու է ԼՂՀ–ի և Հայաստանի համար. ՀՀԿ
20:25
11 Հուլիսի 2009

Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը հավասարակշռված է և ձեռնտու է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղարաբաղի ժողովրդի համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Երևանին և Բաքվին կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկությունների տարբերակը:

Նրա խոսքերով՝ հայտարարության մեջ նշված մադրիդյան սկզբունքները, որոնց մասին խոսվում է 2007 թ.–ից, և դրանց թարմացված տարբերակը ցույց են տվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը բավականին շահավետ է, քանի որ այնտեղ ակնհայտ են հստակ կետեր, որոնց մասին բազմիցս խոսել է հայկական կողմը:

«Նախ` թարմացված տարբերակում հստակ խոսվում է Լեռնային Ղարաբաղի անկախության փաստացի ամրագրման մասին, երկրորդ` նախատեսվում է հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի դե–ֆակտո գոյություն ունեցող իրավական կարգավիճակի դե–յուրե սահմանումը», – ընդգծեց խմբակցության քարտուղարը:

Բացի այդ, նրա խոսքերով, փաստաթղթում նշվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր սահմանի առկայության անհրաժեշտությունը:

«Մի բան էլ, ինչի մասին մշտապես խոսել է հայկական կողմը, այն է, որ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պատերազմի չվերսկսման երաշխիքը, ինչը ևս չափազանց կարևոր է», – ընդգծես Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ այն փաստը, որ ադրբեջանական կողմը՝ Վաֆա Գուլուզադեի (ադրբեջանցի քաղաքագետ – «Նովոստի–Արմենիա») գլխավորությամբ աղմուկ բարձրացրեց՝ պնդելով, որ խնդիրը չի կարելի լուծել հայտարարությունների միջոցով, խոսում է այն մասին, որ երեք նախագահների հայտարարությունը շահավետ է հայկական կողմի համար:

Շարմանազովն ավելացրեց, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնք չտեսնելով և չիմանալով «մադրիդյան սկզբունքների» մասին՝ հանդես էին գալիս քննադատական հայտարարություններով, այժմ կարող են համոզվել, որ «մադրիդյան սկզբունքների» վրա հիմնված բանակցությունների գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի անկախության հարցն է, ինչի մասին խոսել է ՀՀ նախագահը:

«Նախագահների հայտարարությունն արդեն որոշադի դրական ազդակ է հաղորդել, և կարծում եմ, որ այս գործընթացը շարունակական պետք է լինի: Մենք գիտենք, թե ինչ են իրենց մեջ ներառում «մադրիդյան սկզբունքները», և, ամենակարևորը, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունն արդարացված է», – ընդգծեց խմբակցության քարտուղարը:

Հայտարարության մեջ նախագահները հանձնարարում են իրենց միջնորդներին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի 29-ի մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների հիմնական սկզբունքների ձևակերպումների վերաբերյալ վերջին առաջարկությունները:

 «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին վերացնել իրենց միջև առկա որոշ տարաձայնությունները և ավարտել այդ հիմնական սկզբունքների համաձայնեցումը, որը կկազմի կարգավորման համապարփակ ծրագիրը»,- ասվում է Աքվիլայում ընդունված փաստաթղթում:

Հայտարարությունում Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին հաստատել են «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին՝ նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում օժանդակություն ցուցաբերելու պարտավորությունը»։

Դիվանագիտական աղբյուրներից «Նովոստի–Արմենիա» գործակալության ունեցած տեղեկատվության համաձայն՝ «մադրիդյան առաջարկությունները», որոնց մասին խոսվում է երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ, նախատեսում են հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավական ամրագրումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց:

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները: Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը:

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ:

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։