482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հայ-բրազիլական համագործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում
18:44
10 Հուլիսի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-բրազիլական հարաբերությունների հետագա զարգացման համար մեծ ներուժ կա:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին նախագահն ասել է Բրազիլիայի նորանշանակ դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսից հավատարմագրերն ընդունելու ժամանակ:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Բրազիլիայի հետ, և դրա համար կան լուրջ հիմքեր ու մեծ ներուժ:

Սարգսյանի խոսքերով, կարելի է թվարկել առնվազն չորս նախադրյալ, որոնք թույլ են տալիս ընդլայնել հայ-բրազիլական փոխգործակցությունը:

Մասնավորապես, ՀՀ նախագահի խոսքով, երկու երկրները չունեն տարաձայնություններ, Բրազիլիան հզոր երկիր է` հզոր տնտեսությամբ, երկու երկրներում արտադրվում են ապրանքներ, որոնք կարող են պահանջարկ ունենալ միմյանց շուկաներում, և վերջապես` Հայաստանը և Բրազիլիան կապող կարևորագույն օղակ է բրազիլահայ համայնքը:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը` ստեղծած բոլոր այն հնարավորությունների համար, որոնք հայկական համայնքի ներկայացուցիչներին թույլ են տվել հաստատվել, զարգանալ` պահպանելով ազգային ինքնությունն ու մշակույթը:

«Մենք մշտապես երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք մեր ժողովրդի համար ծանր պահերին ձեռք են մեկնել, բարենպաստ պայմաններ ստեղծել ապրելու ու արարելու համար» - ընդգծել է երկրի ղեկավարը:

Դեսպան Նիկոդեմոսն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Բրազիլիան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որ դեսպանատուն է բացել Հարավային Կովկասում` մասնավորապես` Հայաստանում: Դիվանագետի խոսքերով, Բրազիլիան մտադիր է  գործուն քայլեր ձեռնարկել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Նա հատուկ ընդգծել է ոչ մեծաթիվ, սակայն ներկայանալի բրազիլահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում: Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Բրազիլայի միջև ապրանքաշրջանառությունը տպավորիչ աճ է արձանագրել՝ կարևորելով հետագա աշխատանքն այդ ուղղությամբ:

ՀՀ նախագահ Սարգսյանը ողջունել է նաև երկու երկրների արդյունավետ գործակցությունը միջազգային կառույցների շրջանակում և Բրազիլիայի հավասարակշիռ մոտեցումը տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:

Սարգսյանը վստահեցրել է, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից:

Բրազիլիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2009 թ.-ի հունվար-մայիս ամիսներին ավելացել է 7,6 տոկոսով և կազմել է 22,7 միլիոն դոլար: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում Հայաստանից դեպի Բրազիլիա արտահանում չի կատարել, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 151,2 հազար դոլար:

Հայաստան ներկրված բրազիլական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 22,7 միլիոն դոլար՝ ավելանալով 8,4 տոկոսով: Միաժամանակ Բրազիլիայի տարածքից իրականացված ներկրման ընդհանուր ծավալը կազմել է 2,98 միլիոն դոլար (76,2 տոկոսի աճ):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: